Facebook   Twitter
 
Խարդախության դեպք Երևանում. «Մեկ» ՍՊԸ –ի փոխտնօրենի ընտանեկան վարորդը նրա անչափահաս երեխայից խաբեությամբ վերցրել է ոսկյա զարդեր, խոշոր չափի եվրո և ֆունտ ստեռլինգ

Խարդախության դեպք Երևանում. «Մեկ» ՍՊԸ –ի փոխտնօրենի ընտանեկան վարորդը նրա անչափահաս երեխայից խաբեությամբ վերցրել է ոսկյա զարդեր, խոշոր չափի եվրո և ֆունտ ստեռլինգ

14 Մարտի 2018 - 18:12
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում խարդախության փաստով նյութեր են նախապատրաստվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ՝ մարտի 13-ին, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 54-ամյա Արմեն Մխիթարյանը դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ փետրվարի 8-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 24-ամյա Ալբերտ Պողոսյանը իր որդուց՝ 17-ամյա Ա. Մ.-ից մաս-մաս վերցրել է իրեն պատկանող ոսկյա զարդեր, 1500 եվրո և 200 ֆունտ ստեռլինգ՝ խոստանալով, որ այն վերադարձնելու է:

Ա. Մխիթարյանը հայտնել է, որ Ա. Պողոսյանը խաբեությամբ տիրացել է ոսկյա զարդերին և գումարին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հայտնաբերել են Ա. Պողոսյանին և բերման ենթարկել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մխիթարյանը աշխատում է «Մեկ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, Ա. Պողոսյանը նրա ընտանեկան վարորդն է, իսկ նրա տղան՝ Ա. Մ.-ն, սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բերքը վնասվել է 60-80 տոկոսով. Ամբերդում կարկուտի վնասների նախնական գնահատում է կատարվել
24 Հունիսի 2018 - 00:35
Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում կատարվել է հունիսի 20-ին տեղացած կարկուտի նախնական գանահատում:
Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան
24 Հունիսի 2018 - 00:10
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Մնացական Բիչախչյան
24 Հունիսի 2018 - 00:02
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Այս մասին գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը՝ Facebook-ի իր էջում։
Օսիպյանի կողմից Երևանի ոստիկանապետ է նշանակվել մի մարդ, ով հարվածել է դեմքիս. Անի Գևորգյան (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 23:59
Լուսանկարիչ Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել
23 Հունիսի 2018 - 23:50
Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել: Համապատասխան մեթոդը մշակել է Մանչեսթերի համալսարանի հետազոտողների խումբը:
Ողբերգական ավտովթար Երևանում
23 Հունիսի 2018 - 23:48
Shamshyan.com-ը գրում է.
Ռուսաստանում ակումբներից մեկում էկրանն ընկել է այցելուի վրա. նա մահացել է
23 Հունիսի 2018 - 23:46
ՌԴ Սուրգուտ քաղաքում գիշերային ակումբում իր տարեդարձը նշող այցելուհին մահացել է: Նրա վրա ընկել է պլազմային էկրանը:
Նախկին կառավարություններում գործել է «ես քո բոստանը չեմ մտնում, դու էլ իմը մի մտի» սկզբունքը. Տնտեսագետ
23 Հունիսի 2018 - 23:42
«Ես միշտ երազել եմ այնպիսի կառավարություն, որ կառավարության անդամը վետոյի իրավունք ունենա, այսինքն եթե մի հոգի ասում է՝ ոչ, որոշումը չի անցնում:
Անժելա Սարգսյանը համարձակ հագուստով պարծեցել է իր սլացիկ կազմվածքով
23 Հունիսի 2018 - 23:39
Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12021
 
Լրահոս`