Facebook   Twitter
 
«Փաստ». Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագա՞հ.

«Փաստ». Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագա՞հ.

13 Հուլիսի 2018 - 08:50
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ողջ օրը համառ լուրեր էին շրջում, որ արդեն իսկ փաստացի որոշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Չնայած նա անընդհատ ողջ ուժով փորձում էր դիմադրել նման հեռանկարին, սակայն, ըստ էության, այլևս անհնար է դիմադրել: Ավելին, մեր աղբյուրը շեշտում էր, որ հրաժարականը կայացած փաստ է, ձգձգվում է միայն պաշտոնական հայտարարությունը, որը կարող է լինել ամեն վայրկյան (մեր աղբյուրները չէին բացառում, որ դա լինի նույնիսկ թերթի՝ տպագրության իջնելուց հետո, իսկ եթե ոչ, ապա մոտ օրերին):

Սակայն շատ ավելի ուշագրավ էր Հայրապետյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահի թեկնածուի անունը, որն օրվա ընթացքում ակտիվորեն սկսեց շրջանառվել: Խոսքը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է, ով, ի դեպ, ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լեգենդների՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ: Մենք զրուցեցինք ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ:

Հարցին` լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե` ոչ, Գալստյանը պատասխանեց. «Եթե լուրեր կան, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալու, գուցե իրե՞ն դիմեք»: Ճշտող հարցին, այսինքն` ոչ հերքում, ոչ հաստատո՞ւմ եք տեղեկատվությունը, որ կարող է ԱԱԾ տնօրենը դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ խոսնակն ասաց. «Ես տեղեկատվություն չունեմ, որ ձեզ փոխանցեմ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առաջին անգամ Հայաստանում բնագրային գիրքն ու հայերեն թարգմանությունն ընթերցողի սեղանին կդրվեն նույն օրը
10 Նոյեմբերի 2018 - 11:48
«Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը կդրվի ընթերցողի սեղանին:
Հերմինե Նաղդալյանը մեկնում է Չինաստան
10 Նոյեմբերի 2018 - 10:55
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը գնում է Փարիզ. Հայաստանը կարևոր սահմանագծին
10 Նոյեմբերի 2018 - 10:04
«Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկ­նում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ կմասնակ­ցի Առաջին աշխարհամարտի զինադադարի պայմանագրի 100-ամյակին նվիրված հան­դիսությանը և Փարիզի խա­ղաղության համաժողովին:
«168 Ժամ». Ներքին վտանգներ` դրսից
10 Նոյեմբերի 2018 - 10:00
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն, անդրադառնալով Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ անհամաձայնությանը, ասել է.
«Ժողովուրդ». Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից հետո ԳՇ-ում հատուկ արտա­հերթ ժողով է հրավիրվել
10 Նոյեմբերի 2018 - 09:55
«Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողություննե­րի մասով ծառայողական քննություն նշանակելու մասին:
Ուսխորհուրդների թնջուկը. ինչպե՞ս են գտնելու լուծումները. «Փաստ»
10 Նոյեմբերի 2018 - 09:53
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միավորվում են
10 Նոյեմբերի 2018 - 09:43
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կմիավորվեն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1402
 
Լրահոս`