Facebook   Twitter
 
Աստղագուշակ

Աստղագուշակ

13 Հուլիսի 2018 - 08:56
Խոյ. Այսօր պետք է վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը, ինչը ձեզ հուսախաբ չի անի:
Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա կամ էլ հետևել եղած ավանդույթներին:Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար:

Ցուլ. Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց ձգտում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Երկվորյակ Ձեզ այսօր առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում: Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները։

Խեցգետին. Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար։

Առյուծ. Հանգիստ և բեղմնավոր օրերից է: Դուք շատ լավ կարողանում եք լուծել պրոֆեսիոնալ խնդիրներ, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով: Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ:

Կույս. Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև՝ շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և կներեն ձեր արտառոց պահվածքը: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել՝ այսօր ձեր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում:

Կշեռք. Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, որտեղ դուք ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորելու: Մտերիմների հետ երբեմն դուք կարող եք ագրեսիվ ու անզուսպ լինել,

Կարիճ. Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմախոստում հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն:

Աղեղնավոր. Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել՝ առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը: Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա:

Այծեղջյուր. Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ՝ իրավիճակը գնահատելու և պլաններն իրար բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում են և ձեզ են դիմում ոչ թե մանր հարցերով, այլ՝ լուրջ առիթներով:

Ջրհոս. Եթե չդանդաղեք, ապա անպայման կհասնեք լուրջ հաջողությունների: Այսօր վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ ու կվերադառնաք միևնույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը:

Ձկներ. Օրն անցնում է հաճելի, անշտապ և լիցքաթափման ռեժիմով, դուք գտնվում եք մի հոգեվիճակում, երբ ամենևին չեք անհանգստանում, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել, որևէ տեղ ուշանալ: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ծանրամարտը կարող է զարգանալ Արցախում». Նազիկ Ավդալյան
22 Փետրվարի 2019 - 16:16
Փետրվարի 22-ին Արցախի հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է՝ Արցախի ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:
ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի
22 Փետրվարի 2019 - 16:15
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի:
«Հայրենիքից հող չունենք հանձնելու». Հանրահավաք Ազատության հրապարակում
22 Փետրվարի 2019 - 16:13
Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամները փետրվարի 26–ին ժամը 18.00–ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում` «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով։
Ոստիկանությունում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր
22 Փետրվարի 2019 - 16:12
Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում նախագահել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
22 Փետրվարի 2019 - 16:09
Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից
22 Փետրվարի 2019 - 16:05
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից:
Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել
22 Փետրվարի 2019 - 16:02
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել:
Հայաստանի տրանսպորտի նախարարն անդրադարձել է մտավոր սեփականության խնդրին. «Իմ քայլը»
22 Փետրվարի 2019 - 15:59
Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել 2 նախաձեռնությամբ:
«Դերերը բաշխելուց ինձ էս դերն ա հասել....». Շպռոտն անկեղծ լուսանկարի համար ներողություն է խնդրել մայրիկից
22 Փետրվարի 2019 - 15:51
Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը կիսվել է անկեղծ լուսանկարով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15221
 
Լրահոս`