Facebook   Twitter
 
Համայնքների խոշորացումը նոյեմբերին տեղի չի ունենա առանց համայնքների համաձայնության. Նիկոլ Փաշինյան

Համայնքների խոշորացումը նոյեմբերին տեղի չի ունենա առանց համայնքների համաձայնության. Նիկոլ Փաշինյան

11 Օգոստոսի 2018 - 11:50
Այստեղ գալու ճանապարհին մտածում էի, որ Իջևանի տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարները պետք է լինեն գոհ ու երջանիկ և ոչ մի խնդիր չպետք է ունենան, քանի որ համայնքները չեն խոշորացվել։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ հանդիպումներ է ունեցել Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում, որտեղ համայնքների ղեկավարները որպես գոյություն ունեցող խնդիրների հիմնական պատճառ նշել են համայնքների խոշորացումը:

«Այստեղ գալու ճանապարհին մտածում էի, որ Իջևանի տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարները պետք է լինեն գոհ ու երջանիկ և ոչ մի խնդիր չպետք է ունենան: Համայնքապետներն ասում էին, որ երբ խոշորացումը հետ պտտենք, ամեն ինչ կլինի լավ ու հոյակապ և մեծ թռիչքներով կզարգանա համայնքը:

Եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ուրեմն Իջևանի տարածաշրջանի համայնքները ոչ մի պրոբլեմ չունեն, որովհետև այստեղ խոշորացում տեղի չի ունեցել: Նախատեսվում էր, որ համայնքների խոշորացումը նոյեմբերին պետք է տեղի ունենա, իսկ մենք հայտարարել ենք, որ նոյեմբերին առանց համայնքների համաձայնության այդ փոփոխությունը տեղի չի ունենալու»,-ասաց Փաշինյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գազի արտահոսքից քաղաքացիներ են թունավորվել
18 Դեկտեմբերի 2018 - 17:17
Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթոլոգիա թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1958 թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989 թ. ծնված Անուշ Օ.-ն, 2012 թ. ծնված Արտակ Մ.-ն և 2009 թ. ծնված Անի Մ.-ն:
«Փաստաթղթերի կեղծում». 39-ամյա տղամարդը ՌԴ-ից վերադարձավ ու ներկայացավ ոստիկաններին
18 Դեկտեմբերի 2018 - 17:09
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին, ՌԴ-ից Բագրատաշեն սահմանային անցակետով կամավոր ՀՀ է վերադարձել 39-ամյա Ռոման Գ.-ն:
Ավարտվեց Վեոլիա Ջուր ՓԲԸ կառավարման կենտրոնի ձեւավորումը
18 Դեկտեմբերի 2018 - 17:04
Շատ հետաքրքիր՝ աշխատանքային քննարկումների մթնոլորտում անցավ հրավիրյալների ծանոթությունը Վեոլիա Ջուր ՓԲԸ Կենտրոնական կարգավարական ծառայության աշխատանքին:
ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը. Պետությանը պատճառված ավելի քան 425 միլիոն դրամի վնասից պետական բյուջե է վերականգնվել 335 միլիոն դրամ
18 Դեկտեմբերի 2018 - 16:50
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը:
ՌԴ Պետդուման քաղաքացիության տրամադրման կարգի պարզեցման մասին օրենք է ընդունել
18 Դեկտեմբերի 2018 - 16:44
Ռուսաստանի Դաշնության Պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ քաղաքացիության շնորհման ընթացակարգի պարզեցման մասին օրինագիծը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սանտա Կլաուսը պատրաստվում է նվերներ հանձնել Պուտինին եւ Թրամփին
18 Դեկտեմբերի 2018 - 16:37
Կաթոլիկական Սուրբ ծնունդի տոների գլխավոր հրաշագործը՝ Լապլանդիայից Սանտա Կլաուսը, պատրաստվում է նվերներ հանձնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին եւ Սաուլի Նիինիստիոյին, սակայն չի ասում, թե ինչպիսի նվերներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ Օդեսայում
18 Դեկտեմբերի 2018 - 16:21
Դեկտեմբերի 16-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մասնակցեց Օդեսայում արդեն ավանդույթ դարձած «Բարեգործական դիվանագիտական Ամանորյա տոնավաճառ»-ին:
Ազգային ժողովը վերջնականապես ձևավորված կլինի դեկտեմբերի 21-ին, երբ պատգամավորները պաշտոնապես կգրանցվեն
18 Դեկտեմբերի 2018 - 16:06
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ին հրավիրվելիք հերթական նիստում գրանցելու է Ազգային ժողովի պատգամավորներին, որի արդյունքներով կկազմվի համապատասխան արձանագրություն։
Արգենտինայի դեսպանությունը կենտրոն է բացում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում
18 Դեկտեմբերի 2018 - 15:53
Դեկտեմբերի 18-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Արգենտինական կենտրոնի բացումը, որը Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Բրյուսովի համալսարանի երկարատև համագործակցության արդյունքներից մեկն է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16025
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ինչու Մոսկվան չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր