Facebook   Twitter
 
Առաջնահերթ կզբաղվենք այն համայնքների ճանապարհներով, որտեղ անհրաժեշտ է քաջալերել աշխատանքը. Նիկոլ Փաշինյան

Առաջնահերթ կզբաղվենք այն համայնքների ճանապարհներով, որտեղ անհրաժեշտ է քաջալերել աշխատանքը. Նիկոլ Փաշինյան

11 Օգոստոսի 2018 - 11:55
Աղքատության հաղթահարումը կառավարության առաջնահերթություններից է, բայց դա մենք պատկերացնում ենք ոչ միայն մարդկանց սոցիալան աջակություն ցուցաբերելով, այլ՝ քաջալերելով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց աշխատանքով աղքատությունը հաղթահարել։
Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ակնկալում է, որ Իջեւանի տարածարջանի համայնքների ղեկավարները կներկայացնեն իրենց հաջողությունները, քանի որ իրենց համայնքները չեն խոշորացվել, եւ «երջանկությունն այստեղ կատարյալ է»։

«Համայնքի ղեկավարներ, խնդրում եմ համեստություն չանեք, եւ ձեր հաջողությունների մասին բարձրաձայնեք, որպեսզի մենք բոլորս տեղեկանանք»,– ասաց վարչապետը։

Դիտավան համայնքի ներկայացուցիչը բարձրացրեց անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների խնդիրը, նաեւ նշեց, որ համայնքում գործող ջերմոցային տնտեսությունները հիմնվել են բարեգործների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, սակայն արդեն այս պահին աջակցության կարիք չունեն, քանի որ այգիներն ու ջերմոցները մշակում են ինքնուրույն։

Փաշինյանը նշեց, որ ճանապարհների եւ ենթակառուցվածքների նորմալ գործունեության ապահովումը Կառավարության խնդիրն է. «Մեր քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի աշխատանքի քաջալերումը, այսինքն, ոչ թե սոցիալական աջակցության, սոցիալական օգնության քաջալերումը, այլ՝ աշխատանքի քաջալերումը։ Շատ ուրախ եմ, որ ձեր համայնքում այսպիսի գործընթացներ են տեղի ունենում, եւ աշխատանքի քաջալերման համար կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները»։

Անդրադառնալով ճանապարհի կառուցման անհրաժեշտությանը՝ Փաշինյանն ասաց, որ միջոցներ կկենտրոնացվեն ճանապարհներ կառուցելու եւ նորոգելու համար։

«Մարզի հետ կապված ամենակարեւոր առաջնահերթությունը Ջուջեւան– Նոյեմբերյան ճանապարհահատվածի նորոգումը, քանի որ դա խոչընդոտ է հանդիսանում զբոսաշրջության համար։ Մենք առաջնահերթ կզբաղվենք այն համայնքների ճանապարհներով, որտեղ անհրաժեշտ է քաջալերել աշխատանքը, որտեղ ինչ–որ տնտեսություն է սկսում աշխատել, որտեղ մարդկանց մտածողության մեջ փոխվել է մտածելակերպը, որ պետք է չաշխատել եւ նպաստ ստանալ, այլ պետք է աշխատել՝ նպաստ ստացողի ցուցակից դուրս գալու համար։

Աղքատության հաղթահարումը կառավարության առաջնահերթություններից մեկն է, բայց դա մենք պատկերացնում ենք ոչ միայն մարդկանց սոցիալան աջակություն ցուցաբերելով, այլ՝ քաջալերելով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց աշխատանքով աղքատությունը հաղթահարել »,– ասաց Փաշինյանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում, այդ թվում զինմասում, բջջային կայաններում
19 Հոկտեմբերի 2018 - 09:34
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հասարակաց տների սեփականատերը մահացել է մարմնավաճառուհու հետ զվարճանքից հետո
19 Հոկտեմբերի 2018 - 09:12
72-ամյա ձեռնարկատեր, ռեստորատոր եւ հասարակաց տների սեփականատեր Դենիս Հոֆը մահացել է իր մարմնավաճառուհիներից մեկի հետ զվարճանքներից հետո։
Հրազդանում Սեւակ Միքայելյանի համար վարչական ռեսուրս է չարաշահվում. Միքայելյանը հերքում է եւ դա սադրանք համարում
19 Հոկտեմբերի 2018 - 08:35
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը հետաքրքիր ընթացք է ստացել. Հավանական հաղթող թեկնածուն է Սեւակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։
Աստղագուշակ
19 Հոկտեմբերի 2018 - 08:34
Խոյ. Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել:
Հանրապետական կուսակցությունը քննարկել է արտահերթ ընտրությունները
19 Հոկտեմբերի 2018 - 08:24
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը
19 Հոկտեմբերի 2018 - 00:02
Ամերիկյան Apple Inc ընկերությունը առաջիկայում կներկայացնի Mac անհատական համակարգչի և Pad պլանշետի նոր տարբերակները:
Մասիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ կա կալանավորված (տեսանյութ)
18 Հոկտեմբերի 2018 - 23:57
Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կա կալանավորված անձ:
Հրազդանում դպրոցի տնօրեններն աշակերտներին ու ուսուցիչներին տանում են՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելու. «ԻՔՄ» (Ձայնագրություն)
18 Հոկտեմբերի 2018 - 23:45
«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15315
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աստղագուշակ
Հասարակություն