Facebook   Twitter
 
Լուկաշենկոն մեղադրանք է առաջադրել Մոսկվային

Լուկաշենկոն մեղադրանք է առաջադրել Մոսկվային

11 Օգոստոսի 2018 - 12:05
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի Դաշնությանն անբարեխիղճ մրցակցության մեջ է մեղադրել, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։
Լուկաշենկոյի կարծիքով՝ ՌԴ-ին «բարբարոսաբար» է վարվում Բելառուսի նկատմամբ։ Մասնավորապես՝ Ռուսաստանը չի կատարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ստանձնած պարտավորվածությունները։

«Մեզ մոտ այժմ ծանր շրջան է։ Ռուսները բարբարոսաբար են վարվում մեզ հետ, հրապարակավ ասում եմ այդ մասին։ Նրանք մեզանից ինչ-որ բան են պահանջում, ասես մենք նրանց վասալներն ենք, իսկ ԵԱՏՄ շրջանակում, որտեղ նրանք են մեզ հրավիրել, չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները»,-հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանը անմրցունակ իրավիճակ է ստեղծում։

Նա ընդգծել է, որ Մոսկվան կշտամբում է Վաշինգտոնին և արևմտյան երկրներին «անմրցունակ առավելության» համար, սակայն Բելառուսի պարագայում ինքն է այդպիսի պայմաններ ստեղծում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բելգիայում կողոպտիչները եպիսկոպոսին փակել են զգեստապահարանի մեջ
16 Օգոստոսի 2018 - 15:00
Անհայտ անձինք կողոպտել են Բելգիայի Լիեժ քաղաքի եպիսկոպոս Ժան-Պիեռ Դելվիլին՝ քահանայից գողանալով ավելի քան 20 հազար եվրո:
Թրամփը պողպատի համար սահմանած մաքսատուրքերը փրկություն է անվանել ԱՄՆ արդյունաբերության համար. WSJ
16 Օգոստոսի 2018 - 13:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պողպատի համար մաքսատուրքերը փրկություն կլինեն պողպատի ամերիկյան արդյունաբերության համար։
«Թրամփը չի ստիպի ինձ լռել». ԿՀՎ նախկին ղեկավար
16 Օգոստոսի 2018 - 12:30
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ բացատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկելու մասին որոշումը «քննադատությունից վախենալու» հանգամանքով։
«Կրեմլ, 1 մլրդ տուր». Բելառուսը Ռուսաստանից ևս մի վարկ ստանալու հույս ունի. «Газета»
16 Օգոստոսի 2018 - 12:02
Ռուսաստանն ու Բելառուսը բանակցություններ են վարում նոր՝ 1 մլրդ դոլար վարկի տրամադրման շուրջ։
Ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է Թրամփի աշխատանքից․ հարցում
16 Օգոստոսի 2018 - 11:43
Հարցվածների 43 տոկոսը հայտարարել է, որ գոհ է նախագահի աշխատանքից։ Իսկ հարցման մասնակիցների 59 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ն «սխալ ուղով է» առաջ շարժվում։
Համացանցում են հայտնվել Խաչատուրյան քույրերի՝ հոր կողմից ծեծի ենթարկվելուց հետո արված լուսանկարները
16 Օգոստոսի 2018 - 11:40
Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության տակ պահել հորը դաժանաբար սպանած երեք քույրերի՝ Կրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների գործը:
Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան
16 Օգոստոսի 2018 - 11:12
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն անդրադարձել է մամուլում հայտնված հրապարակումներին այն մասին, որ Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է, և ՀՀ ԱԳ նախարարությունը ճշտում է Յուրի Խաչատուրովի քաղաքացիության մասին տեղեկատվությունը։
Ադրբեջանցի պատգամավորը հայտնել է ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարության մասին
16 Օգոստոսի 2018 - 11:09
Պետք չէ ՀԱՊԿ-ն դիտել բացառապես որպես ռազմական դաշինք։ Այս մասին haqqin.az-ին ասել է Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության եւ պետականաշինության կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնլին։
Թրամփի հայտարարած «առևտրային պատերազմի» զոհերը կարող են միավորվել ընդդեմ նրա. The Telegraph
16 Օգոստոսի 2018 - 10:34
Կարո՞ղ են արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «առևտրային պատերազմի» զոհերը միավորվել ընդդեմ նրա։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3894
 
Լրահոս`
 
 
 
 
Կրքոտ Շպռոտը՝ մարմինն ընգծող զգեստով
Մշակույթ, Հասարակություն