Facebook   Twitter
 
Գիտնականներ․ հարուստ երեխաներն ավելի հաճախ են հաջողության հասնում, քան՝ խելացիները

Գիտնականներ․ հարուստ երեխաներն ավելի հաճախ են հաջողության հասնում, քան՝ խելացիները

11 Հոկտեմբերի 2018 - 22:50
Կրթություն ստանալու հարցում օգնում է ոչ թե տաղանդը, այլ փողերը՝ պարզել են Նյու Յորքի համալսարանի հետազոտողները։ Ըստ նրանց՝ հարուստ ընտանիքներից ուսանողներն ավելի հաճախ են ավարտում ուսումը, քան աղքատ ընտանիքներից ուսանողները՝ անգամ եթե վերջիններս ավելի տաղանդավոր են։
Արդյունքները հրապարակվել են Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի կայքում՝ տեղեկացնում է Gazeta-ն։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան միլիոն երիտասարդների գենետիկ տվյալները եւ պարզել, թե նրանցից քանիսն ունեն բարձր առաջադիմության հետ կապված գեներ։ Հետո նրանք պարզել են՝ ինչպիսին են եղել նրանցից յուրաքանչյուրի հաջողությունները քոլեջում, եւ ինչ եկամուտներ է ունեցել նրանց ընտանիքը։ Պարզվել է, որ ընդունակ, բայց աղքատ ուսանողների միայն 24 տոկոսն է ավարտել քոլեջը, իսկ հարուստ ուսանողների՝ 63 տոկոսը։

«Եթե դուք միջոցներ չունեք, անգամ ընդունակ երեխաները ստիպված են լինում բախվել լուրջ խնդիրների։ Նրանց պոտենցիալը կորչում է։ Դա վատ է թե՛ նրանց, թե՛ տնտեսության համար»,- ընդգծել են հետազոտության հեղինակները։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ֆրանսիան եւ Դանիան մտել են հաքերներից լավագույն պաշտպանությամբ երկրների հնգյակի մեջ
20 Փետրվարի 2019 - 19:46
Ֆրանսիան եւ Դանիան մտել են այն երկրների հնգյակի մեջ, որոնք իրենց համացանցային օգտատերերին բոլորից լավ են պաշտպանում հաքերային հարձակումներից: Համացանցի եւ առցանց անվտանգության ոլորտում Comparitech վերլուծական կայքի վարկանիշում Ֆրանսիան 60 երկրի շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը, Դանիան՝ 4-րդ:
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Իրաքի կապի նախարարի հետ
20 Փետրվարի 2019 - 19:38
Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
20 Փետրվարի 2019 - 19:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Պաշտպանության նախարարը պարգեւատրել է զորամասերում դասախոսած արվեստագետներին և գիտնականներին
20 Փետրվարի 2019 - 19:33
Փետրվարի 20-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։
Հակոբ Արշակյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
20 Փետրվարի 2019 - 18:43
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին։
Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ
20 Փետրվարի 2019 - 18:41
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՈՒղերձում, մասնավորապես, ասված է.
Վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս
20 Փետրվարի 2019 - 18:40
2018թ. ընթացքում վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ
20 Փետրվարի 2019 - 18:12
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին չկալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Դատախազությունը հաստատել է Էդուարդ Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը
20 Փետրվարի 2019 - 18:10
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է 2018թ. հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15191
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճագարը հայտնվել է Գինեսի գրքում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր