Facebook   Twitter
 
Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել

Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել

11 Հոկտեմբերի 2018 - 23:10
«Գիրչի» կուսակցությունը, որի առաջնորդ Գեորգի Ջափարիձեն Վրաստանի նախագահի թեկնածու է, մտադիր է Թբիլիսիում մարիխուանայի փառատոն անցկացնել։
Ընդդիմադիր շարժման նախաձեռնությամբ միջոցառումը պետք է կայանա քաղաքի կենտրոնի այգիներից մեկում՝ հոկտեմբերի 20-ին, այսինքն ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ։

«Գիրչին» հայտարարում է, որ փառատոնին պետք է մասնակցեն բոլոր նրանք, ում համար ազատությունը թանկ է։ Այս իրադարձությունն ուղղվելու է Վրաստանում մարիխուանայի լիովին լեգալացմանը՝ չբացառելով, որ այդ օրը նույնիսկ այն կարող է վաճառվել։

«Ես մտադիր եմ քաղաքացիական անհնազանդության հերթական ակցիան իրականացնել»,- հայտարարել է Ջափարիձեն, ում կարծիքով՝ Վրաստանում մարիխուանայի իրացումը պետք է քաղաքակիրթ բնույթ կրի, ինչը հնարավոր է անել «կոֆեշոփերի» բացման միջոցով։

Նշենք, որ «Գիրչին» հայտնի է իր արտառոց նախաձեռնություններով։ Նախինում այն հանդես է եկել նաեւ երկրում մարմնավաճառության լեգալացման, կրիպտոարժույթի ստեղծման կոչերով։ Նրանք նաեւ գրանցել են կրոնական կազմակերպություն՝ «Քրիստոնեական, ավետարանչական, բողոքական եկեղեցի-Աստվածաշնչյան ազատություն», որը խրախուսում է հոգեւոր ծառայությունը եւ դրանով զորակոչի տարկետման հնարավորություն ընձեռում։

 
Նմանատիպ նորություններ
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին
23 Հոկտեմբերի 2018 - 16:11
Ի պատասխան Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հայրարատությանը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

Երկուշաբթի արտահերթ նիստից առաջ Գագիկ Ծառուկյանը գալու է ԱԺ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության նիստ է անելու
23 Հոկտեմբերի 2018 - 16:09
Այսօր՝ ԱԺ Ծառուկյան խմբակցությունը ողջ կազմով ստորագրել է արտահերթ նիստ հրավիրելու մասին ձեւաթուղթը, որի ժամանակ կրկին քննարկման կդրվի Ընտրական նոր օրենսգիրքը։ 35 պատգամավոր է ստորագրել այն՝ անհրաժեշտ 27-ի փոխարեն։
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել
23 Հոկտեմբերի 2018 - 16:02
«Զինանոց-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 17.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1962 թ. ծնված Խաչիկ Ն.-ն, որը հունիսի 1-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի և 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերությունում էր
23 Հոկտեմբերի 2018 - 15:59
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում էր: Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
Հավաքվել է 35 ստորագրություն. ԱԺ–ն հոկտեմբերի 29–ին կքննարկի ԸՕ փոփոխությունների նախագիծը
23 Հոկտեմբերի 2018 - 15:55
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը երկուշաբթի՝ հոկտեմբերի 29–ին, երկրորդ անգամ կքննարկվի Ազգային ժողովում։
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդու գործով դատական նիստը. Ուղիղ
23 Հոկտեմբերի 2018 - 15:53
Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան եկավ Սաշիկ Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը` մասնակցելու իր գործով դատական նիստին։
Հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել. ԿԸՀ
23 Հոկտեմբերի 2018 - 15:50
2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 23-ը` ժամը 11.00-ն:

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
23 Հոկտեմբերի 2018 - 15:50
Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com- ի փոխանցմամբ Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Սմբատ Ըռքոյանը իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի՝ 45-ամյա Արսեն Մկրտչյանին և կտրել նրա պարանոցը։
«Արա', հլը դու սաղ ե՞ս». երկու անձի սպանության մեջ մեղադրվող ՃՈ գնդապետը բերվեց դատարան
23 Հոկտեմբերի 2018 - 15:45
HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության եւ սպանության փորձի մեջ մեղադրվող ՃՈ գնդապետ Դանիել Դանիելյանը հրաժարվեց իր պաշտպանների ծառայությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15937
 
Լրահոս`
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին
Սպորտ, Հասարակություն
 
 
 
 
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական