Facebook   Twitter
 
Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ. Հայաստանի հավաքականն ուժեղ թիմ ունի

Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ. Հայաստանի հավաքականն ուժեղ թիմ ունի

12 Հոկտեմբերի 2018 - 14:02
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում վաղը Հայաստանի հավաքականը կընդունի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ ժամը 20:00-ին:
Այսօր կայանում են երկու հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային ասուլիսները:

Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասն իր ասուլիսը սկսեց Հայաստանի հավաքականում մարզչի փոփոխության մասին հարցին պատասխանելով.

«Չեմ կարող ասել՝ մարզչի փոփոխությունը դրական, թե բացասական ազդեցություն կունենա: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանի հավաքականը ուժեղ թիմ է, այստեղի ֆուտբոլիստները լավագույն ակումբներում են խաղում:

Մարտավարության մասին

«Երբ գնդակով լինենք՝ կհարձակվենք, երբ գնդակով չլինենք՝ կպաշտպանվենք»:

Ազգերի լիգայի մասին

«Կարծում եմ, այս մրցաշարը թույլ է տալիս փոքր թիմերին ցույց տալ իրենց ուժերը, որքան էլ շատերը բողոքեն, ըստ իս՝ սա լավ առիթ է փոքր հավաքականների համար հաջողություններ գրանցել»:

Վնասվածքների մասին

«Անթոնի էրնանդեսը վնասվածք ունի, իսկ Թիջեյ դե Բարը որակազրկված է և չի կարող մասնակցել հանդիպմանը»:

Հավելենք, որ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը կմեկնարկի ժամը 17:30-ին:

Հիշեցնենք նաև, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում առաջին երկու տուրից հետո առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է՝ 6 միավորով: Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականներն ունեն 3-ական միավոր: Ջիբրալթարի ընտրանին դեռ միավոր չունի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չեմպիոնների լիգա. «Վալենսիան» չկարողացավ հաղթել «Յանգ Բոյզին» (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:52
Չեմպիոնների լիգայի H խմբի 3-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին»: Կողմերը փոխանակվեցին մեկական գոլով:
Չեմպիոնների լիգա. «Բավարիան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԱԷԿ-ի դարպասը (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 23:47
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հունական «Օլիմպիկ Սպիրոս Լուիս» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց ԱԷԿ-ի դարպասը:
Ամեն ինչի մեղավորը միայն ես եմ. Մաքգրեգոր
23 Հոկտեմբերի 2018 - 23:41
UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը մանրակրկիտ վերլուծել է UFC 229-ի մրցաշարում Խաբիբ Նուրմագոմեդովից կրած պարտությունը:
ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Յուվենտուս». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում
23 Հոկտեմբերի 2018 - 22:31
Չեմպիոնների լիգայի խաղարկության H խմբի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կընդունի «Յուվենտուսին»:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ. «Ինտերը» երբեք չի հանձնվում
23 Հոկտեմբերի 2018 - 21:04
«Ինտերըն» ունի փայլուն բնավորություն եւ երբեք չի հանձնվում, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն միլանյան ակումբի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ:
Արոնյանը 18 քայլում ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ
23 Հոկտեմբերի 2018 - 19:39
Բրիտանական Մեն կղզում անցկացվող Isle of Man շախմատային մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ եւ 18-րդ քայլում բավարարվեց ոչ ոքի արդյունքով:
«Սպարտակի» հետ բանակցություններ չեմ վարում. Արսեն Վենգեր
23 Հոկտեմբերի 2018 - 19:20
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը sport-express.ru-ի հետ զրույցում ասել է, որ բանակցություններ չի վարում Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարության հետ:
Ծանրորդ Արմեն Գրիգորյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր
23 Հոկտեմբերի 2018 - 18:13
Լեհաստանի Զամոսկ քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:
Մեսսիին նկատել են կոտրված ձեռքով
23 Հոկտեմբերի 2018 - 18:02
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջին անգամ նկատել են ձեռքի կոտրվածք ստանալուց հետո:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2172
 
Լրահոս`