Facebook   Twitter
 
Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները, նույնիսկ միասին վերցված, այնքան հեռու են հայկական բանակից, որքան Լուսնից. «Независимое военное обозрениe»

Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները, նույնիսկ միասին վերցված, այնքան հեռու են հայկական բանակից, որքան Լուսնից. «Независимое военное обозрениe»

12 Հոկտեմբերի 2018 - 14:04
Ռուսական «Независимое военное обозрениe» հանդեսը ներկայացրել է «Արդյո՞ք Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում ֆորպոստի կարիք ունի» վերտառությամբ հոդվածը, որում քննարկվում է Ղրղզստանում ու Տաջիկստանում Ռուսաստանի ռազմական ներկայության լինել-չլինելու հարցը, ինչպես նաև զուգահեռներ են անցկացվում հայկական ու այդ երկու պետությունների բանակների միջև:
Հոդվածի հեղինակ Ալեքսանդր Խրամչիխինը (Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն) նկատում է, որ թեև Ռուսաստանի համար նշանակալի արժեք ունեն Կենտրոնական Ասիայում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն առանց դրանց չի կարող ապրել:

«Իսկ այ Ղրղզստանն ու Տաջիկստանն առանց մեր ռազմաբազաների չեն կարող ապրել: Բայց հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Դուշանբեն ու Բիշքեկը պարբերաբար Մոսկվային տարբեր պայմաններ են ներկայացնում՝ կապված իրենց տարածքներում ռուսական ռազմաբազաների տեղակայման հետ:

Այս իրավիճակն առավել զարմանալի է, քան Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեպքում: Հայերի շրջանում խիստ տարածված վարկած կա առ այն, որ ռուսական ռազմաբազան իրենց անհրաժեշտ չէ՝ չնայած որ իրականում Հայաստանի գոյությունը կախված է այդ ռազմաբազայից»,-գրում է հեղինակը:

Նա ընդգծում է, որ ի տարբերություն Դուշանբեի ու Բիշքեկի, պաշտոնական Երևանը բավականաչափ խելացի է վարվում՝ Մոսկվային նախապայմաններ ու պահանջներ չներկայացնելով:

«Եվ Հայաստանը դա անում է այն պարագայում, երբ հայկական բանակն իրենից բավական լուրջ ռազմական ուժ է ներկայացնում: Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները, նույնիսկ միասին վերցված, այնքան հեռու են հայկական բանակից, որքան Լուսնից: Իսկ առանց մեր ռազմաբազաների նրանց կյանքը շատ ավելի կարճ կլինի»,-գրում է Խրամչիխինը:

Հեղինակը նշում է, որ թեև Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակների մարտական պատրաստվածության մակարդակը շատ ցածր է, սակայն այդ երկրների իշխանությունները շարունակում են ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից ու բողոքներ ներկայացնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը Մոսկվայում է
23 Հոկտեմբերի 2018 - 21:46
ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է հոկտեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող «Ինտերպոլիտեխ-2018» պետության անվտանգության ապահովման միջոցների 22-րդ միջազգային ցուցահանդեսին:
Պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով. բարձրաստիճան մի քանի սպաներ կարգապահական տույժի են ենթարկվել
23 Հոկտեմբերի 2018 - 20:19
Զինված ուժերի մի քանի բարձրաստիճան սպաներ ենթարկվել են կարգապահական տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված
23 Հոկտեմբերի 2018 - 19:32
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
Հակառակորդի կրակոցից 19–ամյա զինծառայող է վիրավորվել
23 Հոկտեմբերի 2018 - 18:43
Հակառակորդի կրակոցից 19–ամյա զինծառայող է վիրավորվել։
Դավիթ Տոնոյանի հրամանով ԶՈՒ մի խումբ պաշտոնյաներ ենթարկվել են կարգապահական տույժի
23 Հոկտեմբերի 2018 - 16:29
Զինված ուժերում մի խումբ պաշտոնյաներ ենթարկվել են կարգապահական տույժի։
ՀՀ ԶՈՒ ծառայողները դիմավորել են Թուրքիայում ոսկե մեդալ նվաճած բազկամարտիկին
23 Հոկտեմբերի 2018 - 15:01
Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին:
Հոկտեմբերի 25-ից 28-ը Իջևանում տեղի կունենան նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները
22 Հոկտեմբերի 2018 - 16:24
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները տեղի կունենան հոկտեմբերի 25-ից 28-ը՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
Դավիթ Տոնոյանն ու Ռուդի Ջուլիանին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
22 Հոկտեմբերի 2018 - 15:52
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Լոգարանում հայտնաբերվել է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 21-ամյա երիտասարդի դին
21 Հոկտեմբերի 2018 - 21:26
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 198
 
Լրահոս`