Facebook   Twitter
 
Պոլիտեխնիկում խոսեցին վենչուրային կապիտալի «կուլիսների» մասին

Պոլիտեխնիկում խոսեցին վենչուրային կապիտալի «կուլիսների» մասին

12 Հոկտեմբերի 2018 - 14:51
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հոկտեմբերի 10-ին կայացավ HIVE Ventures-ի համահիմնադիր Նիանա Աչաջյանի` «Վենչուրային կապիտալ՝ կուլիսների հետևում» սեմինարը, որին մասնակցեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ուսանողներ, երիտասարդներ, ստարտափների հիմնադիրներ, դասախոսներ և հյուրեր:
Սեմինարում Ն.Աչաջյանը մասնակիցներին ներկայացրեց բարձր մակարդակի վենչուրային ընկերությունների հետ հանդիպումների, ստարտափ նախագծերի ներկայացման առանձնահատկությունների, ինչպես նաև կայացվելիք ներդրումային որոշումների նպատակները:

«Հաճախ Startup-ները ձախողում են ոչ թե այն պատճառով, որ գաղափարը լավը չէ, այլ ներկայացման մոտեցումն և ուղիներն են սխալ ընտրված: Առաջին լուրջ քայլը պետք է լինի բիզնեսի նախապատրաստումը ներդրումներին, կազմել բիզնես պլան, ցույց տալ ներդրումների օգտագործման ժամանակացույցը և սպասվելիք արդյունքները, մի խոսքով այն ամենը, ինչի համար ներդրողը պետք է գումար տրամադրի: Պետք է խոսել նաև Startup-ի նախագծի և թիմի առավելության մասին: Եթե ներդրողը համոզվի, ապա ամեն ինչ կհաջողվի»,- ասաց Ն.Աչաջյանը:
Նինա Աչաջյանի խոսքով՝ վերջին շրջանում հայաստանյան Startup էկոհամակարգն աննախադեպ աճ է արձանագրել և դա մեծապես կապված է Startup նախագծերը վենչուրային կազմակերպություններին գրագետ ներկայացման հետ:

Սեմինարի ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին խոսնակին բացառիկ սեմինարի համար:

Սեմինարը կազմակերպվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ:
Նիանա Աչաջյանը մասնագիտանում է SaaS (ծրագրային ապահովումը որպես ծառայություն) ձեռնարկության և թվային առողջապահության մեջ վենչուրային և զարգացումային ներդրումների ոլորտում: Նա հիմնականում կենտրոնացած է SaaS լուծումների վրա, որոնք եկել են փոխարինելու գրիչի և թղթի կիրառումը: Նինան միացել է թիմին Cota Capital- ից, որտեղ նա ներդրումներ է կատարել «Cover», «TubiTV», «Blueprint Genetics» և «Mission Bio» ընկերություններում: Ավելի վաղ, Google's AdSense թիմում աշխատել է որպես ֆինանսական պլանավորման և վերլուծության մասնագետ՝ ղեկավարելով Amazon, IAC, և eBay ընկերությունների մասին բազմամիլիարդ դոլար արժեք ունեցող բիզնես գիրք: Նինան իր կարիերան սկսել է Citigroup- ում, որպես բարձր եկամտաբեր պարտատոմսերի վաճառող: Նա հանդիսանում է HIVE Ventures-ի հիմնադիր, որն առավել կենտրոնացած է եղել հայ ձեռնարկատերերի վրա:

Նինա Աչաջյանն ավարտել է Հարվարդի համալսարանը` ստանալով «Բիզնես կառավարում կառավարության մեջ» բակալավրի աստիճան, արժանացել է Michael C. Rockefeller կրթաթոշակի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից
12 Դեկտեմբերի 2018 - 14:06
2018թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:
Գողացել են Կիմ Երիցյանի գերեզմանաքարը
12 Դեկտեմբերի 2018 - 14:03
«Կոմիտասի» անվան պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։
Մայրը շփոթմամբ 3 ամսական երեխային «մարգանցովկա» է խմեցրել, նա հիվանդանոցում մահացել է
12 Դեկտեմբերի 2018 - 13:52
Երեւանի հիվանդանոցներից մեկում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահացել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ 3 ամսական աղջիկ, հաղորդում է Aravot.am-ը:
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Տավուշի մարզում
12 Դեկտեմբերի 2018 - 13:46
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:00-ից մինչև դեկտեմբերի 13-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:
Փայլանը դատապարտել է Էրդողանի հրահանգով քուրդ գործչի կալանումն ու ազատազրկումը
12 Դեկտեմբերի 2018 - 13:20
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ում գրառում է կատարել կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին ազատազրկելու հետ կապված։
Ավելի քան հազարազավոր նորզելանդացիներ բրիտանուհի զբոսաշրջիկի հիշատակին գիշերային հսկում են անցկացրել
12 Դեկտեմբերի 2018 - 13:07
Նոր Զելանդիայում ավելի քան 1000 մարդ վառված մոմերով սպանված բրիտանուհի զբոսաշրջիկ Գրեյս Միլանի հիշատակին գիշերային հսկում են անցկացրել, գրում է Associated Press-ը:
Առերևույթ կաշառք ստանալու դեպք՝ Երևանի 192 դպրոցում. հարուցվել է քրեական գործ
12 Դեկտեմբերի 2018 - 13:02
Քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
26-ամյա զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել
12 Դեկտեմբերի 2018 - 12:55
Դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում. տեղեկացնում է shamshyan.cօm-ը:
Վրացի հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
12 Դեկտեմբերի 2018 - 12:52
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14306
 
Լրահոս`