Facebook   Twitter
 
Ձախողումից հետո իշխանությունն անցել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր մեղադրանքի փնտրտուքի. Վիկտոր Սողոմոնյան

Ձախողումից հետո իշխանությունն անցել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր մեղադրանքի փնտրտուքի. Վիկտոր Սողոմոնյան

12 Հոկտեմբերի 2018 - 15:06
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով:
«2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

Տեսանյութում կա երկու հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից, որոնցից մեկը «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցից է, մյուսը՝ արդեն 2018թ. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից, որտեղ նախագահը խոսում է Արմեն Ավետիսյանի ունեցվածքի մասին:

Իսկ հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: Ըստ մամուլի՝ նրա դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը: Դարձյալ, համաձայն մամուլի, այդ գումարը պետք է հասներ Ռոբերտ Քոչարյանին:

Երկու թեմաների մեկնաբանության խնդրանքով գրավոր հարցերով 2rd.am կայքը դիմել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Այդ հոլովակը իշխանությունների՝ նախագահ Քոչարյանին վարկաբեկելու հերթական պրիմիտիվ փորձն է։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումից հետո, որն ի չիք դարձրեց «սահմանադրական կարգը տապալելու» հարցով Քոչարյանի քրեական հետապնդման իրավական հեռանկարները, իշխանությունները հապճեպորեն փորձում են նրա դեմ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ «սարքել»։

Ակնհայտ է, որ դա արվում է Սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահի անձեռնմխելիությունը շրջանցելու համար։

Նախագահ Քոչարյանը կապ չունի հոլովակում ցուցադրված հյուրանոցների հետ։ ՀՀ նախագահը մասնակցել է այդ ժամանակների գրեթե բոլոր հյուրանոցների բացմանը՝ զբոսաշրջության՝ որպես երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղության համատեքստում։

Հիմա, ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանին․Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքացիների ունեցվածքի մասին տեղեկությունների հավաքագրմամբ չի զբաղվել՝ թե՛ լինելով նախագահի պաշտոնում, թե՛, առավել ևս, պաշտոնավարումից հետո։ Դրա համար գոյություն ունեն կադաստրի և ռեեստրի պետական համապատասխան ծառայությունները։

Այս ամենը մի բան է նշանակում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, բայց արդեն կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո։ Եվ դա արվում է դեռևս պաշտոնավարող այն պաշտոնյաների կողմից, որոնք հրապարակայնորեն «բռնվել են» Քոչարյանի կալանքի հարցում դատավորի վրա ճնշում գործադրելու հանցավոր դավադրության մեջ:

Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը երբևէ կապ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի իմացել այդ անուն-ազգանունով գործարարի գոյության մասին։ Այնպես որ գործ ունենք հերթական ստի հետ»։

Հետգրություն՝ 2rd.am-ի կողմից. Պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է ոչ միայն «Գոլդեն Փելես», այլև «Երևան», «Մետրոպոլ», «Արարատ», «Մարիոթ», «Թուֆենկյան» և տասնյակ այլ հյուրանոցների բացման արարողություններին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինը հանձնարարել է Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել
20 Փետրվարի 2019 - 18:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսկոսմոս»-ին հանձնարարել է Մոսկվայի կառավարության հետ համատեղ Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղերձի շրջանակներում՝ հայտնում է РБК-ն։
Հակոբ Արշակյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
20 Փետրվարի 2019 - 18:43
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին։
Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ
20 Փետրվարի 2019 - 18:41
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՈՒղերձում, մասնավորապես, ասված է.
Վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս
20 Փետրվարի 2019 - 18:40
2018թ. ընթացքում վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ
20 Փետրվարի 2019 - 18:12
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին չկալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Դատախազությունը հաստատել է Էդուարդ Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը
20 Փետրվարի 2019 - 18:10
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է 2018թ. հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Մահացել է Էլմիրա Հեքեքյանը
20 Փետրվարի 2019 - 18:09
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, միջազգային ակադեմիաների պատվավոր անդամ, Հայրենական Մեծ պատերազմի կամավոր մասնակից, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից, «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի երկար տարիների փոխնախագահ՝ Էլմիրա Հեքեքյանը։
Խոշոր ավտովթար Արարատում. Nissan-ի վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ KIA-ի վարորդին՝ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները
20 Փետրվարի 2019 - 17:58
Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են KIA բեռնատար մակնիշի 471 OT 61 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 MV 074 համարանիշի ավտոմեքենաները:
Մալայզիայի թագավորը լքել է ՖԻՖԱ-ի խորհուրդը
20 Փետրվարի 2019 - 17:56
Մալայզիայի գերագույն առաջնորդ Աբդուլլան որոշում է կայացրել լքել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը: Այս մասին հայտնում է New Straits Times-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16898
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճագարը հայտնվել է Գինեսի գրքում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր