Facebook   Twitter
 
Խորվաթիայի հավաքականի մարզիչն՝ Ազգերի լիգայի մասին. Ֆուտբոլիստները ռոբոտներ չեն

Խորվաթիայի հավաքականի մարզիչն՝ Ազգերի լիգայի մասին. Ֆուտբոլիստները ռոբոտներ չեն

12 Հոկտեմբերի 2018 - 15:32
Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կարծիք է հայտնել ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգայի մասին:
«Վատ գաղափար ու մրցաշար չէ: Սակայն կարծում եմ, որ կազմակերպիչները հաշվի չեն առել, որ այն անցկացվում է աշխարհի առաջնությունից անմիջապես հետո: Ֆուտբոլիստները դեռ հոգնած են, քանի որ նրանք բավականաչափ ժամանակ չունեցան հանգստանալու համար:

Խաղացողները ռոբոտներ չեն, նրանց անհրաժեշտ է նվազագույնը մեկ ամսվա արձակուրդ: Ովքեր ուշացումով էին միացել իրենց ակումբներին, աշխատում էին մեծ ծանրաբեռնվածությամբ եւ չեն կարողացել նորմալ պատրաստվել նոր մրցաշրջանին»,- մարզիչի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի հավաքականն Ազգերի լիգաի երրորդ տուրում կընդունի անգլիացիներին: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Չելսին» «Բարսելոնայի» կիսապաշտպանին դիտարկում է որպես Ֆաբրեգասին փոխարինող
12 Դեկտեմբերի 2018 - 13:12
«Չելսին» սկսել է փոխարինող փնտրել կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին, որի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:
«Ռեալ» - ԲԿՄԱ․ Բուքմեյքերների կարծիքը
12 Դեկտեմբերի 2018 - 10:26
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին, որին առաջին շրջանում պարտվել է նվազագույն հաշվով:
Չեմպիոնների լիգա․ Խմբային փուլի վերջին խաղային օրվա անոնս
12 Դեկտեմբերի 2018 - 09:46
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում դեկտեմբերի 12-ին կանցկացվեն խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները: Հանդես կգան E, F, G եւ H խմբերի թիմերը:
London Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մաքսմ Վաշյե-Լագրավի հետ
11 Դեկտեմբերի 2018 - 23:33
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մեկնարկած Grand Chess Tour-ի London Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը առաջին դասական պարտիայում սեւերով ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
«Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Դեմբելեի ապագայի հարցում
11 Դեկտեմբերի 2018 - 23:26
«Բարսելոնայի» ղեկավարությունը, չնայած Ուսման Դեմբելեի պահվածքին, չի պատրաստվում վաճառել նրա տրանսֆերային իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Լիոնի» առաջատարը հետաքրքրել է «Չելսիին» և «Բավարիային»
11 Դեկտեմբերի 2018 - 22:41
«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է լքել ակումբը:
Անգլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ 14-ամյա տղան մահացու վնասվածք է ստացել
11 Դեկտեմբերի 2018 - 22:38
Անգլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ գլխի մահացու վնասվածք է ստացել «Բեդգրով Դայնամոսի» 14-ամյա դարպասապահ Լուկա Կամպանարոն: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Բարսելոնայում»
11 Դեկտեմբերի 2018 - 20:54
«Բարսելոնան» սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանիի ծառայություններով:
Սոլարի. «Ռեալում» խաղում են համեստ ֆուտբոլիստներ
11 Դեկտեմբերի 2018 - 20:02
Խոնարհությունն առաքինություն է, որի կարիքն ունեն բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները, ասել է Մադրիդի «Ռեալի» արգենտինացի գլխավոր մարզիչ Սանտյա Սոլարին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2271
 
Լրահոս`