Facebook   Twitter
 
2020 թվականից մեքենայի մաքսազերծման գինը ավելանալու է մոտ 6 անգամ

2020 թվականից մեքենայի մաքսազերծման գինը ավելանալու է մոտ 6 անգամ

26 Ապրիլի 2019 - 10:43
2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):
Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում: Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: «Ամենացավոտ» բարձրացումներից մեկը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափին, որն էապես ավելանալու է:

Դրույքաչափը
Այժմ Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 10 տոկոս մաքսատուրք (հանրագումարում՝ 32-ից 52 տոկոս):

ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի:

Արդյունքում՝ սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջև 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից: Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Ներկա պատկերը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Պետական եկամուտների կոմիտեից ստացավ 2017 և 2018 թվականներին Հայաստան ներմուծված բոլոր (համարյա 100 հազար) մեքենաների ցանկը՝ դրանց մակնիշով, շարժիչի աշխատանքային ծավալով և մաքսային արժեքով: 2017 թվականին Հայաստան է ներմուծվել 36.127 մեքենա, որոնց միջին տարիքը 12 տարեկան էր, շարժիչի միջին աշխատանքային ծավալը՝ 2230 սմխ, իսկ միջին մաքսային արժեքը՝ 1.469.700 ՀՀ դրամ:

Այդ մեքենաների մաքսազերծման համար քաղաքացիները միջինում վճարել են մաքսային արժեքի 41,4 տոկոսը կամ 558.000 ՀՀ դրամ:

2018 թվականին Հայաստան է ներմուծվել 62.809 մեքենա, որոնց միջին տարիքը կրկին մոտ 12 տարեկան էր, շարժիչի միջին աշխատանքային ծավալը՝ 2400 սմխ, իսկ միջին մաքսային արժեքը՝ 1.616.500 ՀՀ դրամ:

Այդ մեքենաների մաքսազերծման համար քաղաքացիները միջինում վճարել են մաքսային արժեքի 42,2 տոկոսը կամ 609.000 ՀՀ դրամ:

Համեմատականը

Այլ կերպ ասած, 2017 և 2018 թվականերին Հայաստան ներմուծված մեքենաների համար սահմանին վճարվել է միջինում 590 հազար ՀՀ դրամ: Սակայն եթե այդ նույն մեքենաները ներմուծվեին արդեն ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերով, ապա դրանց համար սահմանին կվճարվեր միջինում 3 մլն 636 հազար դրամ (ավելի քան 6 անգամ ավել):

Այսինքն, միջինում մեկ մեքենայի մաքսազերծման համար կվճարվի մոտ 3 միլիոն դրամով ավել: 2017 և 2018 թվականներին ներմուծված մեքենաների մաքսային միջին դրույքաչափը եղել է 41,9 տոկոս: Սակայն ԵԱՏՄ դրույքաչափերով մաքսազերծելիս դրանց համար միջինում կվճարվեր մաքսային արժեքի 405 տոկոսը: Այսինքն, սահմանին մաքսազերծելիս կվճարվի 4 անգամ ավել գումար, քան վճարվել է արտերկրում այդ մեքենան ձեռք բերելիս:

Ո՞ր մեքենաներն են ամենաշատը թանկանալու Հարկ է նշել, որ ամենաշատը թանկանալու են 5 տարուց ավելի հին մեքենաները: Այսպիսով՝ եթե 1,8 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, մոտ 500 հազար դրամ մաքսային արժեքով 6 տարվա մեքենայի համար այժմ կվճարվի 170 հազար դրամ, ապա ԵԱՏՄ-ում այդ գումարը կկազմի 600 հազար դրամ: 7 տարուց ավելի հին մեքենաների թանկացումն է՛լ ավելի շեշտակի է լինելու:

Օրինակ, 2,5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, 800 հազար դրամ մաքսային արժեքով 8 տարվա մեքենայի համար այժմյան 270 հազար դրամի փոխարեն քաղաքացին կվճարի 3,9 միլիոն դրամ: Այսպիսով, 2020 թվականի հունվարի մեկից ներմուծվող միջին մեքենայի (տարիքը՝ 12 տարի, մաքսային արժեքը՝ 1,6 միլիոն, շարժիչը՝ 2,25 լիտր) համար սահմանին կվճարվի մոտ 3,7 միլիոն դրամ՝ այժմյան 672 հազար դրամի փոխարեն: Բերենք ներմուծվող երեք ամենատարածված մեքենաների օրինակը:

Գրաֆիկում ներկայացված են 2017 և 2018 թվականների ընթացքում դիտարկվող մեքենաների ներմուծման մաքսային վճարները՝ ողջ տարվա միջին արժեքով, և 2020 թվականի կանխատեսումները: Հավելենք, որ սահմանին վճարվող հարկերից միայն ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարն են, որ մտնում են Հայաստանի բյուջե: Մաքսատուրքը (որը և բարձրանալու է) բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկներ միջև, և Հայաստանը ստանալու է դրա 1,13 տոկոսը:

Արփի Ավետիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16562
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական