Facebook   Twitter
 
Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության արդյունքները

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանն ամփոփվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության արդյունքները

13 Մարտի 2018 - 20:23
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը:
Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, մասնակցել են հիմնադրամի տնօրենը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական ցուցանիշները, հիմնադրամի կողմից կատարված հատուցումները, նվիրաբերությունների հավաքագրման և գործունեության այլ ուղղություններով իրականացված աշխատանքները: Զեկույցից առաջ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ հիմնադրամի հիմնման գաղափարին հավանություն տալու և գործունեության ամբողջ ընթացքում սատարելու, աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև հիմնադրամի հիմնադիր ՀՀ կենտրոնական բանկին, որի աշխատակիցները, ըստ նախարարի, բացարձակապես հասարակական հիմունքներով իրականացրել և իրականացնում են իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները: Պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել ամենատարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդի անդամներին, այդ թվում՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցչին՝ կատարած աշխատանքի համար:

Խորհրդակցությանը հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի միջոցների կառավարման վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ խորհրդակցության ժամանակ ներկայացված բոլոր տվյալները և իրականացված աշխատանքները մանրամասնորեն ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ ապահովելով գործունեության թափանցիկությունը: Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետությունը ևս ընթացիկ տարում միացել է այս նախաձեռնությանը, և Արցախի քաղաքացիները նույնպես հիմնադրամին փոխանցում են ամսական 1000 դրամ:

Զեկույցները լսելուց հետո խորհրդի անդամներն իրենց գնահատականներն ու տեսակետներն են ներկայացրել հիմնադրամի գործունեության անցած ավելի քան մեկ տարվա արդյունքների և զարգացման հեռանկարի վերաբերյալ՝ համակարծիք լինելով Հանրապետության Նախագահի հետ, որ այս նախաձեռնությունն անչափ կարևոր է և ծառայում է նպատակին:

Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր և հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ է համարել հենց անվտանգության ոլորտում ՝ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հիմնադրամի միջոցները տարեցտարի կավելանան՝ նշելով, որ այդ միտումներն արդեն նկատելի են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը կազմակերպող և այդ նախաձեռնությանն իրենց մասնակցությամբ սատարող բոլոր անձանց:

«Անցնելու է ևս 15 տարի, 20 տարի ու այն ժամանակ և՛ ուշադրությունն է շատ լինելու, և՛ սոցիալական աջակցությունը: Շատերն ասելու են՝ տեսնում եք հիմա որքան աջակցություն կա, իսկ 2015, 2018 թվականներին շատ քիչ է եղել այդ աջակցությունը: Սա ցանկացած պետության համար շատ ծանր բեռ է, բայց անհրաժեշտ է այդ բեռը պատվով տանել: Վստահ եմ, և դա հրապարակումներից էլ է երևում, որ նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ոչ բոլոր վետերաններն են ստացել տարբեր երկրներում օրենքով նախատեսված աջակցությունները, չնայած տեսեք՝ քանի տարի է անցել: Փառք Աստծո, ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք նաև նախկինում զոհված մեր զինվորների, սպաների ընտանիքների խնդիրներն էլ ենք կարողանալու լուծել:

Սա շատ լավ աշխատանք է, որ բոլորդ կատարում եք, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Իհարկե, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են կատարված աշխատանքը թերագնահատել, լինելու են քննադատություններ: Մենք, անշուշտ, հանրային կարծիքը պետք է հաշվի առնենք, բայց հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից, որոնք ինչպես բոլոր ժամանակներում, շատ ավելի ակտիվ և ագրեսիվ են լինում: Մեր գլխավոր խնդիրն է՝ ճիշտ կարողանալ գնահատել՝ սա ամբողջ հասարակության կարծիքն է, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ այս պարագայում մեր հասարակությունը գրեթե միակարծիք է. Հայրենիքի պաշտպանը անպայման պետք է սոցիալական աջակցություն ստանա, այլ ելք չկա: Եթե պետությունը ունենար մեծ գումարներ, դեռ դրա ժամանակն էլ է գալու, մենք մեր քաղաքացիներին չէինք անհանգստացնի: Բայց կրկնում եմ՝ որպես աշխատանքի ձև շատ կարևոր է: Եթե պետական աշխատողներն իրենց ժամանակի հաշվին, մասնավոր հատվածը՝ ի դեմս բանկերի, հասարակական հատվածը հաճույքով մասնակցում են, ուրեմն ճիշտ գործ է սա, և պետք է օրինակ լինի ուրիշների համար: Շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
24 Սեպտեմբերի 2018 - 15:03
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Կամո Արեյանը հանձնարարել է ապօրինի շինարարությունների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ համագործակցել իրավապահների հետ
24 Սեպտեմբերի 2018 - 14:59
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող մշտական հսկողության ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 21 վարչական արձանագրություն, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր:
Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք
24 Սեպտեմբերի 2018 - 14:55
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 183 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
24 Սեպտեմբերի 2018 - 14:47
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Նյու Յորքում է
24 Սեպտեմբերի 2018 - 14:45
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:
Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ
24 Սեպտեմբերի 2018 - 14:44
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
«Հայաստան« համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում է նշանակվել Հայկակ Արշամյանը
24 Սեպտեմբերի 2018 - 14:42
«Հայաստան« համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը:
Երեւանի ընտրությունների ստորագրված ցուցակները եւս կհրապարակվեն, թեեւ դրա պահանջը չկա. Մուկուչյան
24 Սեպտեմբերի 2018 - 14:40
Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման պարտադիր պահանջ, սակայն ԿԸՀ-ն որոշել է այս դեպքում՝ եւս դրանք հրապարակել:
Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության
24 Սեպտեմբերի 2018 - 14:37
Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13393
 
Լրահոս`