Facebook   Twitter
 
Սթրեսը կարող է վարակի՞չ լինել

Սթրեսը կարող է վարակի՞չ լինել

13 Մարտի 2018 - 21:03
Բոլորս տեղյակ ենք գրիպի եւ մրսածության վարակիչ լինելուն, բայց կարո՞ղ է արդյոք վարակիչ լինել սթրեսը:
Կալգարիի համալսարանի (University of Calgary) հետազոտողները պնդում են, որ դա միանգամայն հնարավոր է: Նրանք համոզված են, որ այլ մարդկանցից փոխանցվող սթրեսը կարող է ապակառուցողաբար ազդել ուղեղի վրա՝ առաջացնելով դեպրեսիվ եւ տագնապալի խանգարումներ:

Ջայդիփ Բեյնսը եւ նրա գործընկերները հետազոտել են տարբեր սեռերի մկների զույգի. կրծողներից մեկը ենթարկվել է չափավոր սթրեսի, որից հետո մկանը նորից դրել են վանդակի մեջ՝ հետեւելով, թե այդ սթրեսն ինչպես է ազդել զույգի երկրորդ կենդանու վրա:

Հեղինակները հետազոտել են սթրեսի ազդեցությունը նեյրոնների վրա, որոնք ազատում են կորտիկոտրոպին-ռիլիզինգ հորմոնը (կորտիկոլիբերին): Պարզվել է, որ 2 կենդանիների մոտ էլ հորմոնի արտադրումը փոխվել է՝ անկախ այն հանգամանքից, թե մկներից որն է սթրեսի ենթարկվել: Սա նշանակում էր, որ երկրորդ մուկն ուղղակի առաջինից սթրեսով «վարակվել» է, որն իսկապես սթրեսի էր ենթարկվել:

Փորձի երկրորդ մասում հեղինակներն օգտվել են օպտոգենետիկական մեթոդներից. լույսն օգտագործելով՝ գիտնականները կարողացել են այս նեյրոնները «միացնել» ու «անջատել»: «Անջատված» նեյրոններով մկները, որոնք սթրեսի են ենթարկվել, կորցնում էին մյուս կենդանիներին սթրեսով «վարակելու» ունակությունը:

Գիտնականները եզրակացրել են, որ սթրեսի ենթարկված կենդանիները մյուս կրծողներին են փոխանցել վտանգի մասին ինչ-որ քիմիական ազդանշան: Սա ցույց է տալիս, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ մյուս զգացմունքները իսկապես կարող են «վարակիչ» լինել, այսինքն՝ կարող են մի առանձնյակից մյուսին փոխանցվել: Ի դեպ, գիտնականներին չի հաջողվել պարզել, թե այս արդյունքը որքան երկարատեւ է եւ հեռավոր հեռանկարում ինչպես է ազդում ուղեղի վրա:

Այն փաստը, որ մեկ մարդու տագնապը կարող է հուզել նաեւ մյուսներին, որոնք նրա հետ միեւնույն տարածքում են գտնվում, իսկապես բազմիցս է հաստատվել: Հետազոտողները ենթադրում են, որ մարդկանց մոտ նույն մեխանիզմն է գործում, ինչ եւ կենդանիների մոտ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գտնվել է Գալիլեյի նամակը, որով նա խաբել է ինկվիզիցիային
24 Սեպտեմբերի 2018 - 15:22
Իտալիայում Բերգամոյի համալսարանի պատմաբանները Լոնդոնի թագավորական միության պահոցներում գտել են Գալիլեո Գալիլեյի նամակը, որի օգնությամբ նա խաբել է եկեղեցուն և իր վրայից ցրել է ինկվիզիցիայի կասկածները։ Տեղեկատվությունը հրապարակվել է Natue ամսագրի հաշվետվության մեջ։
ՀՀ նախագահը Մտքերի գագաթնաժողովում 20-ից ավելի ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումների հարցը
24 Սեպտեմբերի 2018 - 15:17
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս։
Ռոման կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյին հնարավոր փոխարինողի հարցում
24 Սեպտեմբերի 2018 - 15:13
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն կարող է կորցնել աշխատանքը կապված թիմի՝ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում գրանցած անբավարար արդյունքների հետ:
Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է
24 Սեպտեմբերի 2018 - 15:10
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, 23-ամյա Անահիտ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլ» տոնավաճառի հետնամասում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է 8.500 դոլարին համարժեք 4.120.000 դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
24 Սեպտեմբերի 2018 - 15:03
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Կամո Արեյանը հանձնարարել է ապօրինի շինարարությունների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ համագործակցել իրավապահների հետ
24 Սեպտեմբերի 2018 - 14:59
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող մշտական հսկողության ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 21 վարչական արձանագրություն, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր:
Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք
24 Սեպտեմբերի 2018 - 14:55
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 183 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Բարսելոնան 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող
24 Սեպտեմբերի 2018 - 14:52
«Բարսելոնան» ֆուտբոլիստների է փնտրում, ովքեր կկարողանան փոխարինել հարձակվող Լուիս Սուարեսին, ով հունվարին կդառնա 32 տարեկան:
Անգելա Մերկելը զղջացել է սեփական սխալների համար
24 Սեպտեմբերի 2018 - 14:49
ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ զղջում է երկրի հակահետախուզությունը ղեկավարող Հանս–Գեորգ Մաասենի հետ կապված իրավիճակի համար։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 23877
 
Լրահոս`