Facebook   Twitter
 
ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները

13 Մարտի 2018 - 21:19
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից:
«1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող շուրջ 200 հայեր սպանվել են, բռնաբարվել, խեղվել և անգամ կենդանի այրվել՝ առանց պատճառի, բացի իրենց էթնիկ պատկանելությունից: Այդ անիմաստ բռնությունը հրահրվել էր ադրբեջանական պաշտոնյաների և քաղաքացիների թշնամական, հակահայկական հռետորաբանությամբ՝ այդ անմեղ նահատակների դեմ: Երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները թաքցնելու համար: Ավելի անհանգստացնող է այն, որ այդ իրադարձությունները կազմակերպողները մինչ այժմ համարվում է ազգային հերոսներ»,- ասել է Ֆրենկ Փալոնեն:

Միաժամանակ, կոնգրեսականն ընդգծել է, որ շարունակելու է Կոնգրեսի իր գործընկերների հետ աշխատել՝ հիշատակելու Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների զոհերին և մարդկության դեմ բոլոր հանցագործությունները դատապարտելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին մեկշաբաթյա այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ են նախատեսված Կոնգրեսում՝ քննարկելու արցախա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր:

ԼՈՒՐԵՐ.com
 
Նմանատիպ նորություններ
Դավիթ Տոնոյանն այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գեւորգյանին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 15:56
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ։
Մոսկովյան մարաթոն-2018 (Տեսանյութ)
24 Սեպտեմբերի 2018 - 15:50
Մոսկվայի կենտրոնով վազքով անցել է 30 հազար մարդիկ: Նրանք մասնակցել են Մոսկովյան մարաթոնի:
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին
24 Սեպտեմբերի 2018 - 15:45
Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին:
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ. Մհեր Շահգելդյան
24 Սեպտեմբերի 2018 - 15:36
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրած շոշափելի հաղթանակի կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը։
Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության
24 Սեպտեմբերի 2018 - 15:28
ՌԴ էստրադային երգչուհի Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ աղբյուրի հղումով:
Գտնվել է Գալիլեյի նամակը, որով նա խաբել է ինկվիզիցիային
24 Սեպտեմբերի 2018 - 15:22
Իտալիայում Բերգամոյի համալսարանի պատմաբանները Լոնդոնի թագավորական միության պահոցներում գտել են Գալիլեո Գալիլեյի նամակը, որի օգնությամբ նա խաբել է եկեղեցուն և իր վրայից ցրել է ինկվիզիցիայի կասկածները։ Տեղեկատվությունը հրապարակվել է Natue ամսագրի հաշվետվության մեջ։
ՀՀ նախագահը Մտքերի գագաթնաժողովում 20-ից ավելի ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումների հարցը
24 Սեպտեմբերի 2018 - 15:17
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) եւ հանդես եկել որպես գլխավոր բանախոս։
Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է
24 Սեպտեմբերի 2018 - 15:10
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, 23-ամյա Անահիտ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլ» տոնավաճառի հետնամասում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է 8.500 դոլարին համարժեք 4.120.000 դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
24 Սեպտեմբերի 2018 - 15:03
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13393
 
Լրահոս`
 
Մոսկովյան մարաթոն-2018 (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր