Facebook   Twitter
 
Արման Թորոսյան. Այդպիսի էներգիա, այդքան շատ հույզեր հանդիսատեսից երբեք չէի ստացել (Լուսանկար)

Արման Թորոսյան. Այդպիսի էներգիա, այդքան շատ հույզեր հանդիսատեսից երբեք չէի ստացել (Լուսանկար)

13 Մարտի 2018 - 22:35
Պարտվեցի IBF վարկածով Եվրոպայի չեմպիոնի գոտու համար մենամարտում, քանի որ աֆղանցի բռնցքամարտիկն անհարմար մրցակից էր: Ի սկզբանե չէի ցանկանում նրա հետ մենամարտել, բայց մեր պրոմոուտեարական ընկերությունում կա մի մենեջեր, ում հետ ընդհանուր լեզու չենք գտնում, եւ նա միտումնավոր ինձ մրցակից գտավ այս չմենամարտող բռնցքամարտիկին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում Գերմանիան ներկայացնող 34-ամյա Արման Թորոսյանը, ով Գերմանիայի Գյուտերսլոհ քաղաքում կայացած մենամարտում պարտվել է աֆղանցի Ջամա Սաիդիին:

Պրոֆեսիոնալ ռինգում սա Արման Թորոսյանի առաջին չեմպիոնական մենամարտն էր (19 հաղթանակ`16 նոկաուտ, 4 պարտություն եւ 1 ոչ ոքի):

Արման, ի՞նչը չբավարարեց գոտին նվաճելու համար:

Պարտվեցի միավորներով: Այնքան զայրացած էի, որ չհետաքրքրվեցի էլ միավորների ինչ տարբերությամբ եմ պարտվել: Նա քաշով ծանր էր եւ մինչեւ մենամարտը մեծ քաշ էր գցել: Չմենամարտող բռնցքամարտիկ էր, պարբերաբար գրկախառնվում էր, մոտ տարածության վրա էր աշխատում, գլուխը կախում, որպեսզի ինձ թույլ չտար ես հարվածեմ: Տպավորություն էր, որ նրանք հատուկ պատրաստվել էին, այդօրինակ մենամարտ անցկացնելու համար, որ ամեն ինչ աներ իմ հարվածները կասեցնելու համար: Մենամարտը դիտարժան չստացվեց: Չկարողացա իմ հնարավորությունները ցուցադրել, ոսկե միջինը գտնել:

Շատ էի ուզում հաղթել, իմ քաղաքում էր, որտեղ ես մեծացել եմ, իմ ժովորդի առջեւ, ամբողջ մարզադահլիճն ինձ էր երկրպագում: Նման էներգիա, այդքան շատ էմոցիաներ երբեք հանդիսատեսից չէի ստացել, երբ մտա ռինգ, ամբողջ դահլիճն անունս էր վանկարկում: Ցավալի էր, որ պարտված իջա ռինգից: Շատ լավ պատրաստված էի, ամեն ինչ անում էի, որ նոկաուտով ավարտեի: Բայց այնքան անհետաքրքիր բռնցքամարտ ստացվեց, մինչեւ 12-րդ ռաունդ ձգվեց, միավորներով էլ նա առաջ ընկավ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում
25 Սեպտեմբերի 2018 - 19:57
Ինչպես այսօր տեղեկացրել էինք, իտալացի հայտնի մասնագետ Ջիանի դե Բիազին կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:
Ջիաննի դե Բիազին Հայաստանում է
25 Սեպտեմբերի 2018 - 16:52
Կազմակերպվել է սպորտլանդիա լսողական խանգարումներ ունեցող երեխաների համար
25 Սեպտեմբերի 2018 - 15:22
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի հետ համատեղ կազմակերպել էր հերթական ֆիզկուլտուրային-առողջարարական «Սպորտլանդիա» միջոցառումը:
Հայտնի են շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականների այսօրվա մրցակիցները
25 Սեպտեմբերի 2018 - 12:05
Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկել է շախմատային 43-րդ օլիմպիադան, որին Հայաստանը ներկայացնում են տղամարդկանց և կանանց հավաքականները։
ՀԲՖ նախագահ. Ծառուկյանը փորձում է տոտալ վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ
25 Սեպտեմբերի 2018 - 11:48
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հանդես է եկել հայտարարությամբ.
Մխիթարյանն ընտրել է Մոդրիչին, Մինասյանը՝ Գրիզմանին
25 Սեպտեմբերի 2018 - 11:37
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրեց 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստին, ինչից հետո հայտնի դարձավ, թե ազգային թիմերի ավագները և գլխավոր մարզիչներն ում օգտին են քվեարկել:
Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում
25 Սեպտեմբերի 2018 - 10:25
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ առաջին տեղը հատկացրել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, երկրորդ տեղը` ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, իսկ երրորդ տեղը` «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Հովսեփյանը գոլ է խփել Կիպրոսում, Բեգլարյանը դարպասն անառիկ է պահել Լատվիայում
25 Սեպտեմբերի 2018 - 10:20
Ֆուտբոլի Կիպրոսի Առաջին լիգայի առաջնության երկրորդ տուրում «Լակատամիասը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության է մատնել «Վորոկլինիսին»:
ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը
25 Սեպտեմբերի 2018 - 09:47
Լոնդոնում կայանում է ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2107
 
Լրահոս`