Facebook   Twitter
 
Եվրամիությունը բրեքսիտի վերաբերյալ Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում

Եվրամիությունը բրեքսիտի վերաբերյալ Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում

13 Մարտի 2018 - 23:51
Եվրամիությունը Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում ԵՄ-ից դուրս գալուց հետո Եվրամիության երկրների հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում: «Ժամանակն է բառերը պայմանագրերի վերածել, իսկ խոստումները՝ համաձայնագրերի», - ընդգծել է Յունկերը՝ հիշեցնելով, որ մինչեւ բրեքսիտը մեկ տարի է մնացել, հաղորդում է DW-ն:

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները մտադիր են մարտի 22-23-ն անցկացվող գագաթաժողովում բրեքսիտից հետո՝ անցումային շրջանի համար, միասնական դիրքորոշում ձեւավորել:

Այդ ժամանակահատվածում ԵՄ-ի տնտեսական քաղաքականության սկզբունքները մասամբ կպահպանվեն Բրիտանիայի նկատմամբ:

Ավելի վաղ Եվրամիությունը հայտնել էր, որ ազատ առեւտրի մասին ապագա համաձայնագրի շրջանակներում Մեծ Բրիտանիան չի կարող հույս ունենալ, որ անսահմանափակ մուտք է ունենալու ԵՄ շուկա: Չի կարելի ձգտել «երրորդ երկրի» կարգավիճակի եւ միեւնույն ժամանակ ունենալ ԵՄ անդամների համար նախատեսված արտոնությունները, օրինակ` առեւտրի մեջ, կարծում է բրեքսիտի մասին բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն:
 
Նմանատիպ նորություններ
ՄԱԿ-ում ունկնդիրները ծիծաղով են ողջունել Թրամփի ելույթը
25 Սեպտեմբերի 2018 - 21:26
ԱՄՆ նախագահն իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստում ելույթը սկսել է պատմելով, թե ինչպես են գործերն ընթանում Միացյալ Նահանգներում իր Սպիտակ տուն գալուց հետո:
Դատավորը գիրք է նետել 10 տուփ ծխախոտ գողացած մեղադրյալի վրա և 20 տարի ազատազրկման դատապարտել
25 Սեպտեմբերի 2018 - 20:34
600 դոլար ընդհանուր արժողությամբ 10 տուփ ծխախոտ գողանալու համար Ռոբերտ Սփելմանին 20 տարի ազատազրկման են դատապարտել։
Ադրբեջանական ընդդիմությունը բողոքում է Պուտինի՝ Բաքու այցի դեմ
25 Սեպտեմբերի 2018 - 20:28
Ադրբեջանական ընդդիմությունը բողոքում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր նախատեսված Բաքու այցի դեմ:
Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
25 Սեպտեմբերի 2018 - 20:19
Թուրքիան սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակաշրջանում հակասուզանավային ուսումնավարժանքներ կիրականացնի Միջերկրական ծովի արևելյան շրջանում:
Ինչ զենք է գնել Ադրբեջանը Ռուսաստանից 2005-2018 թվականներին. ТАСС
25 Սեպտեմբերի 2018 - 19:35
Բաքվում սեպտեմբերի 25-27-ն անցկացվում է ADEX 2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ընկերություն աշխարհի 32 երկրից: Այդ միջոցառման ավանդական մասնակից է նաև Ռուսաստանը:
Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը Յուլյա Տիմոշենկոն է
25 Սեպտեմբերի 2018 - 18:45
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն եւ ուկրաինացի շոումեն Վլադիմիր Զելենսկին նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի՝ սեպտեմբերի 25-ին հրապարակված տվյալները:
Թրամփը հրաժարվել է հանդիպել Իրանի նախագահի հետ
25 Սեպտեմբերի 2018 - 18:24
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպել Իրան նախագահ Հասան Ռուհանիի հետ Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրանի ընթացքում: Այս մասին այսօր Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:
ՌԴ-ում դատարանը արգելել է երկու քաղաքացու ծխել իրենց բնակարանի պատշգամբում
25 Սեպտեմբերի 2018 - 18:11
ՌԴ Կրասնոյարսկի դատարանը արգելել է Դիվնոգորսկի երկու քաղաքացու ծխել իրենց տան պատշգամբում, որովհետև ծխախոտի ծուխը հասնում էր հարևանների բնակարան, գրում է Newslab-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4038
 
Լրահոս`