Facebook   Twitter
 
Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին

Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին

13 Հունիսի 2018 - 22:31
Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին:
Այս մասին «Արմենպրես»: -ին փոխանցեցին ՊԵԿ լրատվականից: «Նրան ծանուցումն ուղարկվել է միայն երեկ»,- նշեցին լրատվականից:

ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։

Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախաքննությունը շարունակվում է:



 
Նմանատիպ նորություններ
Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան
23 Հունվարի 2019 - 15:19
Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում կտրուկ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը:
Հայաստանում պետպատվերի շրջանակում առաջին անգամ արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում
23 Հունվարի 2019 - 15:17
Հայաստանում առաջին անգամ պետպատվերի շրջանակում արվելու է գերժամանակակից արագացուցիչներով ճառագայթային բուժում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
ԱՄՆ երեք կոնգրեսական միացել է Կոնգրեսի Հայկական հարցերով կոմիտեին
23 Հունվարի 2019 - 15:13
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն նոր անդամներ ունի:
Մադոննա Հարությունյանը հրապարակել է իր, Սոս Ջանիբեկյանի եւ դստեր լուսանկարը
23 Հունվարի 2019 - 15:12
Ոճաբան եւ հաղորդավար Մադոննա Հարությունյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Վրաստանի բանտերում պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ
23 Հունվարի 2019 - 15:02
Վրաստանի բոլոր պատժական հաստատություններում դատապարտյալների, կալանավորների եւ հաստատությունների աշխատակիցների պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ:
«Fake news»-երը տարածվում են Էբոլա վիրուսից արագ, Ստրասբուրգում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը
23 Հունվարի 2019 - 15:00
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է «fake news»-երի խնդիրը, որպես հանրային կարծիքը խեղաթյուրող եւ հանրությանը մանիպուլացնող վտանգավոր գործիքի։
Մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան
23 Հունվարի 2019 - 14:59
Չեմ կիսում դավադրական տեսությունները, որոնք բարձրաձայնվում են այս հանդիպումների կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
«Բարսելոնան» Դենիս Սուարեսին հանել է «Սևիլիայի» հետ խաղի հայտացուցակից
23 Հունվարի 2019 - 14:56
Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր կմցրի «Սևիլիայի» հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 26075
 
Լրահոս`