Facebook   Twitter
 
Ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. Արմեն Սարգսյան

Ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել. Արմեն Սարգսյան

13 Հունիսի 2018 - 22:56
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Նախագահի աշխակազմից NEWS.am-ից հայտնում են, որ նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանը եւ մեր ամբողջ ժողովուրդն Արցախի կողքին է, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված եւ՛ խորհրդարան, եւ՛ նախագահ, ինչպես նաեւ մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաեւ հպարտ են, որովհետեւ պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձեւով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն ե՛ւ կյանքի փորձառնություն, ե՛ւ հպարտություն, ե՛ւ համարձակություն, եւ, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը եւ մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե եւ ավելի մեծ այսօր, քան երեկ: Հետեւաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարեւոր է»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահներն այցելել են Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

 
Նմանատիպ նորություններ
Եթե տրվենք գայթակղություններին, արգելենք, ձերբակալենք, կանենք քայլեր, որոնք մեզ կնույնացնեն միջնադարյան հեղափոխությունների հետ. Ա. Միրզոյան
21 Հոկտեմբերի 2018 - 23:49
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ողջունում է, եթե, իսկապես Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու որոշում:
Հայտնի է Կապանի նոր քաղաքապետի անունը
21 Հոկտեմբերի 2018 - 23:39
Կապան քաղաքն ու խոշորացված 31 համայնքներ ընգրկող թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է 52 տեղամասերից 21-ի արդյունքները:
Սիրելի քաղաքիս հպարտ ժողովուրդ շնորհակալ եմ. Դավիթ Խուդաթյան
21 Հոկտեմբերի 2018 - 23:22
Արմավիր քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը:
Հյուպատոսարանի շենքում սաուդցի լրագրողի նկատմամբ հաշվեհարդարի պատճառը խուճապն է եղել․ լրատվամիջոց
21 Հոկտեմբերի 2018 - 23:17
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցից հետո սպանված Washington Post-ի սյունակագիր Ջամալ Հաշաքջիին խեղդել են խուճապի մեջ, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Reuters-ն։
10 ընտրատեղամասից ստացված տվյալներով Էջմիածնում առաջատար է Դիանա Գասպարյանը
21 Հոկտեմբերի 2018 - 23:14
Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 տեղամասերում, որտեղ ընտրողների քվեներն արդեն ամփոփված են:
Արցախի Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքները Բարեկամության հռչակագիր են կնքել
21 Հոկտեմբերի 2018 - 23:11
Արցախի Հանրապետության Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև հոկտեմբերի 21-ին ստորագրվել է Բարեկամության հռչակագիր: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքի քաղաքապետարանում:
1945 ձայնի առավելությամբ Կապանում առաջատարը Գևորգ Փարսյանն է. Թարմացվող
21 Հոկտեմբերի 2018 - 23:05
Կապանի համայնքապետի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները:
Սասուն Միքայելյանի որդին 4000 ձայնի առավելությամբ՝ Հրազդանի քաղաքապետ
21 Հոկտեմբերի 2018 - 22:56
Հրազդանում այսօր քաղաքապետի ընտրություններից հետո շուրջ 20 ընտրատեղամասերում ձայներն արդեն ամփոփված են:
Կապանի համայնքապետի ղեկավարի ընտրության նոր արդյունքները
21 Հոկտեմբերի 2018 - 22:54
Կապանի համայնքապետի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքներով 1913 քվեով առաջատարը Գևորգ Փարսյանն է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4783
 
Լրահոս`
 
 
Հայտնի է Կապանի նոր քաղաքապետի անունը
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կապանի համայնքապետի ղեկավարի ընտրության նոր արդյունքները
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ
 
 
1787 քվեի առավելությամբ Կապանում առաջատարը Գևորգ Փարսյանն է
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ
 
 
 
Կապանում ՔՊ-ական թեկնածու Նարեկ Բաբայանը պարտվում է
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ
 
Հայտնի է Արմավիրի քաղաքապետի անունը
Հասարակություն, Քաղաքական, Համայնքներ