Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է համաշխարհային օպերային բեմի աստղերի գալա համերգին

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է համաշխարհային օպերային բեմի աստղերի գալա համերգին

13 Հունիսի 2018 - 23:25
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված համաշխարհային օպերային բեմի աստղերի գալա համերգին: Համերգը տեղի է ունենում Մոսկվայի Կարմիր հրապարակում:
Համերգին ներկա են նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլ բարձրաստիճան հյուրեր, որոնք Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Երաժշտական տոնին մասնակցում են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ, աշխարհահռչակ կատարողներ Աննա Նետրեբկոն, Յուսիֆ Էյվազովը, Իլդար Աբդրազակովը, Աիդա Գարիֆուլինան, Ալբինա Շագիմուրատովան եւ հատուկ հյուրեր `երգիչ Պլասիդո Դոմինգոն եւ Խուան Դիեգո Ֆլորեսը:

Համերգի նախաձեռնողը եւ գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաեւ վարողը դաշնակահար Դենիս Մացուեւն է, նրա հետ միասին համերգը վարում է ռուս թոփ մոդել, «Մերկ հոգիներ» հիմնադրամի հիմնադիր Նատալյա Վոդյանովան: Ծրագրում ընդգրկված է ռուսական երաժշտություն եւ արեւմտաեվրոպական դասական երգացանկի հայտնի ստեղծագործություններ՝ Դոնիցետիի, Բիզեի, Վերդիի, Պուչինիի օպերայից մեներգեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոնիկա Բելուչիի նախկին ամուսնուն սիրուհու հետ Փարիզում են նկատել
23 Հունիսի 2018 - 12:08
51-ամյա Վենսան Քասելը՝ դերասանուհի Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինը և 21-ամյա Թինա Կունակին կրկին հանրությանն են ներկայացել։
Արցախի ոստիկանապետի հրամանով՝ պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել
23 Հունիսի 2018 - 12:00
Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանն այցելել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» եւ այլ գրառումներով դատարկ տարրաներ
23 Հունիսի 2018 - 11:54
Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» եւ այլ գրառումներով դատարկ տարրաներ, որոնց վաճառքն արգելված է եղել:
Արցախում երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել
23 Հունիսի 2018 - 11:50
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում:
Մկրտության ժամանակ երեխային հարվածած քահանային ժամանակավորապես ազատել են գործերից
23 Հունիսի 2018 - 11:43
Ֆրանսիայում կաթոլիկ քահանան հեռացվել է գործերից, երբ տեսագրությունը, որտեղ նա հարվածում է երեխային, վիրուսային է դարձել, հաղորդում է IOL-ը։
1 միլիոն 419 հազար դրամ. ՀՖՖ-ն տուգանել է «Շիրակ» ակումբին
23 Հունիսի 2018 - 11:37
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
Լիբանանում հանուն զբոսաշրջիկների կին ոստիկաններին կիսատաբատներ են հագցրել
23 Հունիսի 2018 - 11:30
Լիբանանի Բուրմանա քաղաքի քաղաքապետը երիտասարդ կին ոստիկաններին որոշել է կիսատաբատներ հագցնել՝ հանուն զբոսաշրջիկներ ներգրավելու և երկրի իմիջը բարելավելու, հաղորդում է RT-ն։
Դանակահարություն Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում
23 Հունիսի 2018 - 11:26
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի կտրած-ծակած վերք արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12010
 
Լրահոս`