Facebook   Twitter
 
Ռուսաստանի հավաքականը գերվստահ հաղթանակով սկսեց Մունդիալը (Տեսանյութ)

Ռուսաստանի հավաքականը գերվստահ հաղթանակով սկսեց Մունդիալը (Տեսանյութ)

14 Հունիսի 2018 - 21:05
Մեկնարկեց ֆուտբոլասերների կողմից շատ սիրված և սպասված Աշխարհի 2018 թվականի առաջնությունը:
Մեկնարկային խաղում Մունդիալն ընդունող Ռուսաստանի հավաքականը հյուրընկալել էր Սաուդյան Արաբիայի ընտրանուն:

Ռուսները վստահ խաղով հաղթեցին 4:0 հաշվով:

12-րդ րոպեին Գոլովինի հիանալի փոխանցումից հետո Գազինսկին գլխի դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ բացելով հաշիվը: Այս գոլը Մունդիալ-2018-ի առաջին գոլն էր:

43-րդ րոպեին Ձագոևի փոխարեն խաղադաշտ մտած Անդրեյ Չերիշևը հիանալի խաղից հետո երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

71-րդ րոպեին փոխարինման մտած Ձյուբան գլխով դիպուկ հարվածեց Գոլովինի հիանալի փոխանցումից հետո:

Մրցավարի ավելացրած առաջին րոպեին Չերիշևը նաև դուբլ ձևակերպեց. 4:0, բայց դա դեռ վերջը չէր:

90+4-րդ րոպեին Գոլովինը տուգանայինից ֆանտաստիկ գոլով գնդակն ուղարկեց դարպասը՝ ձևակերպելով վերջնարդյունքը՝ 5:0:

Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած հավաքականը հաղթեց խոշոր հաշվով և միանգամից գլխավորեց A խումբը:

Խմբի մյուս խաղում վաղը՝ հունիսի 15-ին մրցելու են Եգիպտոսը և Ուրուգվայը:

Տեսանյութը՝ Այստեղ:
 
Նմանատիպ նորություններ
Ռոնալդուի հարվածից հետո քթի կոտրվածք ստացած երկրպագուհին հանդիպում է ակնկալում նրա հետ
23 Հունվարի 2019 - 12:32
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Կյեւոյի» հետ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպման (3:0) նախավարժանքի ժամանակ գնդակով պատահմամբ հարվածել է ակումբի երկրպագուհիներից Էլենե Դի Մարտինոյի դեմքին: Տրիբունայում գտնվող երկրպագուհին ստացել է քթի կոտրվածք:
Լևոն Արոնյանի մեկնարկային հաղթանակը
23 Հունվարի 2019 - 11:51
Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարում: Առաջին տուրում Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով լեհ Իրեն Սուկանդարի հետ:
Ղազախստանի հավաքականի եւ Ուկրաինայի երիտասարդական թիմի նախկին դարպասապահները՝ Երեւանի «Լոկոմոտիվում»
23 Հունվարի 2019 - 11:23
Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող Երեւանի «Լոկոմոտիվում» շարունակում են փորձաշրջան անցնել մի շարք ֆուտբոլիստներ:
Australian Open. Սերենա Ուիլյամսը տուն է վերադառնում, Պլիշկովայի անհավանական «քամբեքը»
23 Հունվարի 2019 - 10:52
Կանանց աշխարհի 15-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը չկարողացավ հաղթահարել Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի արգելքը:
Հայաստանի առաջատար գեղասահորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
23 Հունվարի 2019 - 09:57
Մինսկում հունվարի 23-27-ն անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը:
Իսպանիայի Գավաթ. Մեսսին չի ընդգրկվել Բարսելոնայի հայտացուցակում (լուսանկար)
23 Հունվարի 2019 - 09:47
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին չի մասնակցի Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչում «Սևիլիայի» հետ խաղին: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Ռեմսին կհեռանա ձմռանը, եթե Արսենալը համաձայնության հասնի Խամեսի և Սուարեսի հետ
23 Հունվարի 2019 - 09:30
Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է ձմռանը հրաժեշտ տալ թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին: Հայտնում է Independent-ը:
Իսպանիայի Գավաթ. «Խետաֆեն» ուժեղ էր «Վալենսիայից»
23 Հունվարի 2019 - 09:02
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Խետաֆեն» ընդունեց «Վալենսիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:
Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ջիբրալթարում
23 Հունվարի 2019 - 08:43
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2355
 
Լրահոս`