Facebook   Twitter
 
Կառավարության՝ կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու քայլը 30 տարի հետո աղքատության խնդրի լուծման լավագույն ուղին է. ՀՀ-ում ԱՄՀ ներկայացուցիչ (Տեսանյութ)

Կառավարության՝ կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու քայլը 30 տարի հետո աղքատության խնդրի լուծման լավագույն ուղին է. ՀՀ-ում ԱՄՀ ներկայացուցիչ (Տեսանյութ)

14 Հունիսի 2018 - 21:30
Մենք համաձայն ենք Կառավարության՝ կենսաթոշակային բարեփոխումները շարունակելու որոշման հետ, դա անհրաժեշտ քայլ է և քաղաքականության ամենալավ տարբերակը:
Այս մասին «Արմենիա TV» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ժամանակ Արտակ Ալեքսանյանի հետ զրույցում ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ այն նոր բարեփոխում, ներդրվող կենսաթոշակային նոր համակարգ չէ և չորս տարուց ավելի գոյություն ունի: «Ինչ է տեղի ունենում հիմա. Կառավարությունը որոշել է ընդլայնել գործող կենսաթոշակային համակարգի ծածկույթը՝ նրանում մասնավոր հատվածի բոլոր աշխատողներին ընդգրկելու համար»,-ասաց Ուստյուգովան:

Դիտարկմանը, թե հիմնական մտահոգությունն այն է, որ պետք է 30 տարի սպասել` համոզվելու համար, որ այս համակարգն արդյունավետ է, Յուլյա Ուստյուգովան նշեց, թե իրենց գնահատմամբ՝ կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու քայլը 30 տարի հետո տարեցների շրջանում աղքատության խնդրի լուծման լավագույն ուղին է:

«Այսօրվա աշխատողները բավարար ժամանակ կունենան ակտիվների կուտակման համար: Երբ կենսաթոշակի անցնեն՝ կունենան դրա ողջամիտ մակարդակ: Ուստի հետագայում սա ավելի լավ սոցիալական պաշտպանության ապահովման ճանապարհն է: Սակայն չմոռանանք նաև, որ ակտիվները՝ աշխատողների խնայողությունները, կառավարելու են կենսաթոշակային ակտիվների՝ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող երկու կառավարիչներ: Սրանք մեկ տասնյակից ավելի երկրներում աշխատող մեծ ընկերություններ են, որոնք գործում են և՛ միջին եկամտով երկրներում, օրինակ` Հայաստանում, և՛ զարգացած տնտեսությամբ երկրներում: Եվ այդ ընկերությունները վերջին տարիներին արդեն ապահովել են շահութաբերության տպավորիչ արդյունքներ»,- ասաց նա:

Հարցին, արդյոք նա հանդիպել է վարչապետ Փաշինյանի հետ, և թե ինչպես է գնահատում Կառավարության ֆինանսական քաղաքականությունը, Յուլյա Ուստյուգովան հաստատեց, որ հանդիպել է ոչ միայն Փաշինյանի, այլ նաև Կառավարության տարբեր անդամների հետ:

«Քննարկել ենք ամենատարբեր հարցեր, սակայն բոլոր հանդիպումների ժամանակ եղել է մեկ ընդհանուր թեմա՝ կոռուպցիայի խնդրի լուծման, թափանցիկության բարձրացման և ստվերային տնտեսության դեմ պայքարելու վճռականությունը: Եվ սրանք բոլորն էլ շատ հզոր ուղերձներ են, որոնք որոշ ժամանակ անց իրենց օգուտները կբերեն: Ուստի նոր կառավարության հանդեպ հանրության վստահության հետ կապված դժվարին սոցիալական խնդիրները, կառուցվածքային խնդիրները լուծելու վճռականության այս համակցությունը կարող է հեռուն գնալ»,- ասաց նա:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը նկատեց, թե կոռուպցիայի դեմ պայքարն ու տնտեսական ակտիվությունը սերտորեն շաղկապված են:

«Իրականում կոռուպցիան մակրոտնտեսական առումով վճռորոշ երևույթ է, որը բազմաթիվ երկրներում կանխում է կայուն տնտեսական զարգացումը: Կոռուպցիան կարող է տարբեր ձևերով դրսևորվել. այն կարող է լինել լավ քողարկված և կարող է դյուրությամբ վերացվել: Սակայն երկրների մեծ մասում այս երկու երևույթները` կոռուպցիայի այս դրսևորումները, փոխկապակցված են: Եվ նոր քաղաքականությունը, որը նոր կառավարությունն առաջարկում է, վստահ եմ, օգուտներ կբերի, սակայն դրանք տեսնելու համար, հավանաբար, տարիներ կանցնեն, ոչ թե ամիսներ: Եվ այդ օգուտները կվերածվեն տնտեսական ավելի բարձր աճի, մասնավոր, հանրային և օտարերկրյա ավելի մեծ ներդրումների, աշխատատեղերի ավելացման, ավելի բարձր վարձատրվող աշխատատեղերի, ավելի լավ կյանքի: Սակայն միջազգային փորձը հուշում է, որ պետք է համբերատար լինել, և հնարավոր չէ մի գիշերվա ընթացքում արդյունքներ ապահովել»,-ասաց նա և նշեց, թե չպետք է ակնկալել, որ վաղը միլիարդների ներդրումներ կկատարվեն, մի գիշերվա ընթացքում չի ոչինչ չի լինի:

«Դրա համար ժամանակ է պետք: Նոր քաղաքականությունը, որքան էլ որ լավը լինի, լիարժեք իրականացնելու համար ժամանակ է պետք: Սակայն այսպիսի դժվար, բայց խիստ կարևոր տնտեսական բարեփոխումների ուղղությամբ առաջ չընթանալու համար պատճառներ չկան»,- ասաց նա:

Յուլյա Ուստյուգովան կարևորեց Հայաստանի իշխանությունների` քաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում ֆինանսական համակարգի կայունությունը պահպանելու ունակությունը:

«Դրանք, իհարկե, Կենտրոնական բանկի վերահսկողական և կանոնակարգման ամուր գործելակերպի, բանկային համակարգի լավ կապիտալացման, իրացվելիության ուժեղ բուֆերների շնորհիվ են: Փաստացի, բանկային համակարգին տրամադրված լրացուցիչ իրացվելիությունը համեմատաբար չափավոր էր՝ անորոշության նախկին դրվագների համեմատ: Փոխարժեքը համեմատաբար կայուն էր, և Կենտրոնական բանկը կարողացավ պահպանել իր միջազգային պահուստների մակարդակը: Ուստի, ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկային համակարգը հաղթահարեց ցնցումային ժամանակաշրջանը»,- ասաց նա:

Ի դեպ, չնայած նրան, որ ԱՄՀ-ը տոնում է Հայաստանի հետ համագործակցության 25- ամյակը, Յուլյա Ուստյուգովան նշեց, որ իրենք Հայաստանի հետ համագործակցում են 25 տարուց ավելի: «Հայաստանի հետ իրականացրել ենք ֆինանսավորման 9 ծրագիր: Իշխանություններին վիճակագրության, հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների և ֆինանսական ոլորտներում օժանդակել ենք տեխնիկապես և կարողությունների զարգացմամբ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:
 
Նմանատիպ նորություններ
Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը տուգանվել է 50 մլն ֆունտ ստերլինգով
15 Օգոստոսի 2018 - 00:02
Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) տուգանել է 50 մլն ֆունտ ստերլինգով (63,87 մլն դոլար) հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով BBC–ն։
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք
15 Օգոստոսի 2018 - 00:00
Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 1-ին փողոցի կենդանաբանական խանութի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սերը կես տարի՞ է ապրում. ամուսնացած Ռատակովսկին զբոսանավի վրա բռնացրել են երիտասարդ մոդելի հետ
14 Օգոստոսի 2018 - 23:58
27-ամյա Էմիլի Ռատակովսկին Իտալիա է ժամանել 22-ամյա մոդել Ջորջ Բարետի և դերասանուհի Միշել Ռոդրիգեսի հետ, որպեսզի մասնակցի Unicef Summer Gala ամենամյա բարեգործական երեկոյին։
Գիտնականները կապ են գտել աչքերի հիվանդությունների եւ դեմենցիայի միջեւ
14 Օգոստոսի 2018 - 23:55
Աչքերի հիվանդությունների (գլաուկոմա, մակուլյար դիստրոֆիա կամ դիաբետիկ ռետինոպատիա) եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ կապ կա, նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Alzheimer's & Dementia ամսագրում:
Իսպանիայում վրացի և հայ օրենքով գողեր են ձերբակալվել
14 Օգոստոսի 2018 - 23:51
Իսպանիայի Մարբելյա քաղաքում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել են վրացի օրենքով գողեր` 40-ամյա Դավիթ Կարդավան և 29-ամյա Լաշա Բարատելին. հայտնում է Спутник Грузия-ն:
Մալթան պատրաստ է ընդունել Aquarius փրկարարական նավը
14 Օգոստոսի 2018 - 23:42
Մալթայի կառավարությունը հայտարարել է Aquarius փրկարարական նավը ընդունելու պատրաստակամության մասին:
Գետափ - Շատին ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է
14 Օգոստոսի 2018 - 23:28
Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ - Շատին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջենովայում կամրջի փլուզման կապակցությամբ երկօրյա սուգ է հայտարարվել
14 Օգոստոսի 2018 - 23:14
Ջենովայում կամրջի փլուզման կապակցությամբ երկօրյա սուգ է հայտարարվել: Վերջին տվյալներով փլուզման հետեւանքով 35 մարդ է մահացել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16217
 
Լրահոս`