Facebook   Twitter
 
«Ռոբերտ եւ Տարոն» եւ մի շարք այլ ՍՊԸ-ներ պետական բյուջեից հափշտակել են խոշոր չափի գումար. ոստիկանություն

«Ռոբերտ եւ Տարոն» եւ մի շարք այլ ՍՊԸ-ներ պետական բյուջեից հափշտակել են խոշոր չափի գումար. ոստիկանություն

14 Հունիսի 2018 - 22:05
Ոստիկանությունը հայտնաբերել է, որ Երեւանում գործող մի շարք ՍՊԸ–ներ ապօրինություններ են կատարել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքէջից։
Այսպիսով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են կատարվել:

Մասնավորապես, ընկերությունները օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված «Տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման» լիցենզիան, 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիս, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող վճարման գումարներից ավտոմեքենաների տեխնիկական զննում կատարելու և կտրոն ստանալու համար նախատեսված, ըստ մակնիշների 5500-ից 10.500-ական դրամ գումարները հափշտակելու դիտավորությամբ, առանց քաղաքացիների մեքենաների փաստացի տեխնիկական զննում անցկացնելու, ապօրինի վարձատրվող «գործակալների» միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնների և արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց:

Դրանից հետո կազմակերպությունների տնօրենները նշված փաստաթղթերը որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող փաստաթղթեր, ներկայացրել են ֆինանսների նախարարություն և խաբեությամբ, չկատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից հափշտակել խոշոր չափերի հասնող շուրջ՝ 1.031.330.000 դրամ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ի դեպ, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ–ն, ի թիվս բազմաթիվ այլ ՍՊԸ–ների, պատկանում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ իր պատգամավոր աներորդի Ռոբերտ Սարգսյանին։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լևոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի. որոշումը կայացված է
14 Դեկտեմբերի 2018 - 13:28
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատված Լեւոն Մնացականյանը նոր պաշտոն կստանձնի:
Գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն. բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց
14 Դեկտեմբերի 2018 - 13:21
Կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցները, ինչպես նաեւ կենդանասերները այսօր՝ դեկտեմբերի 14-ին բողոքի ակցիա են անցկացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրենի՝ Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Բացահայտել ենք Մանվել Գրիգորյանի առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
14 Դեկտեմբերի 2018 - 13:18
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ։ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ առանձնազրույցի արդյունքներով՝ գրություններ են ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Արդարադատության նախարարություն։
Մանդարին, սև խավիար, խնձորի հյութ. հայտնի է՝ Ամանորին ինչ տոնական «սեղան» է լինելու Միջազգային տիեզերակայնում
14 Դեկտեմբերի 2018 - 13:13
Հայտնի է՝ ինչ տոնական «սեղան» են ունենալու Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները Նոր տարվա կապակցությամբ:
Ծանրորդ Գոռ Մինասյանը` Գյումրի քաղաքի 2018 թվականի լավագույն մարզիկ
14 Դեկտեմբերի 2018 - 13:00
Գյումրու քաղաքապետարանում մարզական ոլորտի ներկայացուցիչները, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ, ընտրել են 2018թ թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկին:
Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից, Բակո Սահակյանը ներկայացրել է նոր նախարարին (Տեսանյութ)
14 Դեկտեմբերի 2018 - 12:58
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, տեղեկանում ենք 5-րդ ալիքից:
ՄԻՊ-ն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
14 Դեկտեմբերի 2018 - 12:45
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է օրերս կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14324
 
Լրահոս`