Facebook   Twitter
 
Խորթ հայրը ծեծելով սպանել է 9 ամսական երեխային

Խորթ հայրը ծեծելով սպանել է 9 ամսական երեխային

14 Մարտի 2019 - 23:24
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:
Մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը, ով հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում ծեծել էր իր ոչ կենսաբանական, սակայն հայրությունը ճանաչած մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017 թվականին: Ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել էր:

Փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը, երեխայի լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել երեխայի դեմքին, այնուհետև փոքրիկին դեմքն ի վար շրջելով անկողնու վրա՝ շարունակել է հարվածներ տեղալ նրա մեջքի, գլխի և մարմնի տարբեր մասերին՝ երեխայի առողջությանը պատճառելով «ձախ հոնքի ներսային և դրսային անկյան, ձախ և աջ վերին կոպերի, ձախ այտային, ձախից ստորին ծնոտի անկյան շրջանների արյունազեղումների, գլխի մաշկի տակի ձախ ծոծրակային շրջանի արյունազեղումների, գլխի մաշկի տակի ձախ ծոծրակային շրջանի արյունազեղումների, ձախից ծոծրոսկրի կոտրվածք, գլխուղեղի վերկարծրենային, ենթակարծրենային արյունահավաքի, ուղեղանյութի արյունազեղման, ձախ ուսահոդի, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, աջ գոտկային, աջ հետույքային շրջանների քերծվածքների, ձախից 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքների» ձևով մարմնական վնասվածքներ:

Երեխայի մայրը փորձել է կանխել ամուսնու կողմից երեխային ծեծի ենթարկելը, սակայն տղամարդը հարվածներ է հասցրել նաև կնոջը:

32-ամյա տղամարդու կողմից երեխային հասցրած հարվածների արդյունքում փոքրիկն ստացել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել:

Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 1986թ. ծնված տղամարդը նախկինում ևս բռնություն է գործադրել և՛ փոքրիկ տղայի, և՛ կնոջ նկատմամբ:

Մասնավորապես՝ 2018 թվականի սեպտեմբեր ամսին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ մետաղյա ձողով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև մի քանի անգամ հարվածել է նաև մանկահասակ երեխային:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բալիում ռուս զբոսաշրջիկի ուղեբեռում քնած օրանգուտան է հայտնաբերվել
23 Մարտի 2019 - 13:58
Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Մեսին չի փրկել Արգենտինային պարտությունից
23 Մարտի 2019 - 13:47
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը Մադրիդում ընկերական հանդիպում է անցկացրել Վենեսուելայի թիմի հետ եւ պարտվել է 1։3 հաշվով։
Հենա մարզ ա, էլի. Փաշինյանն ընտանիքի հետ մաքրություն արեց Երևան–Սևան մայրուղու սկզբնամասում
23 Մարտի 2019 - 13:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 23–ին, Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքից հետո ընտանիքի անդամների հետ գնաց Կոտայքի մարզ՝ շաբաթօրյակ անելու։
Ավտոլվացման կետից ավտոմեքենա էին փախցրել
23 Մարտի 2019 - 13:20
Մարտի 5-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկ Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան:
Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ
23 Մարտի 2019 - 13:17
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ։
Սպասվում են տեղումներ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
23 Մարտի 2019 - 13:03
Հանրապետության տարածքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
WhatsApp-ը սպամից խուսափելու համար նոր գործառույթ է մշակել
23 Մարտի 2019 - 13:02
WhatsApp մեսենջերում շուտով կհայտնվեն նոր գործառույթներ, որոնք թույլ կտան օգտատերերին հայտնաբերել սպամ պարունակող հաղորդագրությունները, գրում է WABetaInfo-ն:
Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է շփման գծում եւ սահմանին տիրող իրավիճակը
23 Մարտի 2019 - 13:01
Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Թափանցիկ վերնաշապիկ եւ դասական տաբատ․ Սկանդալային Անժելա Սարգսյանի հմայիչ լուսանկարը
23 Մարտի 2019 - 12:52
Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15632
 
Լրահոս`