Facebook   Twitter
 
Մեծ քանակի ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել ոստիկանությանը. Գնդացիրներ, ինքնաձիգներ, նշնակներ (Լուսանկար)

Մեծ քանակի ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել ոստիկանությանը. Գնդացիրներ, ինքնաձիգներ, նշնակներ (Լուսանկար)

14 Մարտի 2019 - 23:56
Հանցագործությունների կանխման ու խափանման միջոցառումների շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մարտի 13-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների եւ վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի շնորհիվ մի կին կամավոր հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք։

Ըստ նրա՝ 7․62 մմ տրամաչափի 7 ինքնաձիգերը, «ՏՕԶ» եւ «Մոսին» տեսակի հրացանները, գնդացիրները, պայթուցիչներով 42 նռնակները, նռնականետը, մի քանի հարյուր տարբեր տրամաչափի փամփուշտները գտել է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկի խորդանոցում։ Տունը պատկանել է Արցախյան ազատամարտին մասնակցած եղբորը, որը մահացել է 2014 թվականին։

Զենք-զինամթերքը փաթեթավորվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արարատում 43-ամյա վարորդը Iveko-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
23 Մարտի 2019 - 15:42
Արարատի մարզում, այսօր՝ մարտի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 12։10-ի սահմաններում 43-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած Iveko մակնիշի 35 CT 344 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երասխ ընթանալիս վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 85-ամյա Աշոտ Հ.-ին։
Լոռիում 2018-ին բնակարանային գողությունների 88 դեպք է գրանցվել. դա 63%-ով ավելի է 2017-ի համեմատ. դատախազություն
23 Մարտի 2019 - 15:41
Ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների եւ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների պետերի, ճանապարհային ոստիկանության, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ Լոռու մարզի դատախազությունում անցկացվել է խորհրդակցություն:
ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին. (լուսանկարներ)
23 Մարտի 2019 - 15:20
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը` ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Եկեք ընտրենք ճերմակ առագաստները. Գոռ Գևորգյանի քնարական զեղումը
23 Մարտի 2019 - 15:07
Օղակաձև այգում այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ պատգամավորների շաբաթօրյակի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գոռ Գևորգյանը և ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը միասին բարդի տնկեցին։
Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում. դուրս բերելու համար ժամանել է ջրասուզակ
23 Մարտի 2019 - 15:01
Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի Լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա։
Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ են տվել. կասկածյալի անձը հայտնի է
23 Մարտի 2019 - 14:50
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։
Կառավարությունում հանդիպել են գրավատան ու տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ. եզրահանգման դեռևս չեն եկել
23 Մարտի 2019 - 14:26
Կառավարությունում մարտի 22-ին քննարկում է տեղի ունեցել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ:
Արայիկ Հարությունյանը Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել
23 Մարտի 2019 - 14:22
Արայիկ Հարությունյանն այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի ժամանակ, Հրազդանի կիրճում ապօրինի հատված ծառեր է հայտնաբերել: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ
23 Մարտի 2019 - 14:20
Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15633
 
Լրահոս`